Հայտնի է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է:
Աղջիկը դեռ մանկուց մեծ սեր ուներ երաժշտության նկատմամբ:
Գաղտնիք չէ,որ Աննան մենակ է մեծացրել դստերը:
Դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է ամուսնացել: 20 տարեկանում Աննան արդեն ուներ դուստր՝ Արփին: Աննան վաղ տարիքում է ամուսնալուծվել և ստիպված է եղել միայնակ մեծացնել դստերը:

Դերասանուհու խոսքով՝ ամուսնալուծությունից հետո իր նախկին ամուսինը երբեք ցանկություն չի հայտնել տեսնելու իրենց դստերը:
«Ես դպրոցից առաջ եմ նախապատրաստել նրան, որ անակնկալի չգա, որ ինչ-ինչ հարցերի պատասխանելիս իրեն վատ չզգա:
Որևէ մեկը՝ հայրը, տատիկը, պապիկը, հորեղբայրը, տարիների ընթացքում չի հետաքրքրվել նրանով, չի շնորհավորել նրան»,- տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Աննան:
Դերասանուհին հաճախ է հրապարակումներ անում դստեր ու մայրիկի հետ:
Նշենք, որ Աննայի մայրը՝ Արմենուհի Մարտիրոսյանը, մանկավարժ է եւ արդեն 38 տարի աշխատում է դպրոցում` որպես ուսուցչուհի: