Հայտնի երգիչները՝ բժիշկներին նվիրված նոր տեսահոլովակում

Tert.am Life-ը  գրում է- Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Քրիստինե Պեպելյանը, Սիլվա Հակոբյանը, էրիկը, Սարգիս Ավետիսյանը, Յանա Հովհաննիսյանը և Գոռ Եփրեմյանը կատարում են նոր երգ՝ «Շնորհակալ ենք», որը նվիրվում է բժիշկներին։ Երգի հեղինակն Էդգար Ալեքսանյանն է։

Երգի հիման վրա Film factory ընկերությունը նկարահանել է տեսահոլովակ, որի պրեմիերան կլինի վաղը։ Նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը Tert.am Life-ի հետ զրույցում հայտնեց, որ պրեմիերան մայիսի 1- ին անելը պատահական ընտրություն չէ: «Քանի որ Մայիսի 1-ը նշվում է որպես աշխատողների օր, ցանկանում ենք այս քայլով ընդգծված հայտնել մեր շնորհակալությունը բուժաշխատողներին, որպես իրական հերոսների, որովհետև հատկապես այս օրերին նրանք օր ու գիշեր անձնվիրաբար աշխատում են, որպեսզի հասարակությունը լինի առողջ»:

Արան հայտնեց, որ նկարահանումներն իրականացրել են սանիտարահիգիենիկ խիստ պայմաններում։ «2 օր մասշտաբային նկարահանումների արդյունքում կներկայացնենք գեղեցիկ տեսահոլովակ, ոգեշնչող երգ և հուզիչ պատմություն: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել թե՛ երգիչներին, թե՛ ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմին, այս գաղափարի շուրջ իրենց պատրաստակամությունը հայտնելու և այն կյանքի կոչելու համար»:

Տեսահոլովակի ռեժիսորը Հարութ Շատյանն է։ Այն ունի սյուժետային գիծ, սակայն հեղինակները նախընտրում են չբացահայտել սցենարը։

Film factory ընկերության և Duetro ստուդիայի համագործակցությունն ակամա է ստացվել։ Էդգար Ալեքսանյանն էլ պատմեց, որ երգը ծնվել է ապրիլի 17-ին։ Մինչ ինքը մտածում էր այս գաղափարի շուրջ՝ զանգ է ստացել պրոդյուսեր Արա Բաղդասարյանից, ով ասել է, որ ուզում են աշխատանք ներկայացնել՝ որպես երախտագիտություն բժիշկներին։

«Շատ ուրախացա, որ ակամա ստացվեց մեր համագործակցությունը։ Երգիչների հետ համագործակցությունն էլ շատ լավ ստացվեց։ Չի եղել որևէ մեկը, ում առաջարկ ենք արել, մերժել է»,- ասաց Էդգարը։



ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ ԿԱՅՔՈՒՄ

Понравилась статья? Поделиться с друзьями: