Հայկ Պետրոսյանը շուտով հայր է դառնալու. նրա կինը բալիկի է սպասում (լուսանկար, տեսանյութ)

Starnews-ին հայտնի է դարձել, որ է դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը շուտով հայր է դառնալու: Նրա կինը՝ Անին, այլևս չի թաքցնում իր կարգավիճակը:

Նա հրապարակումներ չի անում, սակայն կլորացած փորն այլևս թաքցնել անհնար է:

Հիշեցնենք, որ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Հայկ Պետրոսյանը ամիսներ առաջ պաշտոնապես օրինակացրել է իր հարաբերությունները Անի Թադևոսյանի հետ, ում հետ տևական ժամանակ շփվում էր: Պաշտոնական արարողությունից հետո զույգը փոքրիկ խնջույք էր ունեցել, սակայն այս ամենը, կարծես թե, դեռ նախահարսանիքն էր:

Մեզ հայտնի էր դարձել, որ հունիսի 9-ին Սանահինի վանական համալիրում տեղի է ունեցել զույգի պսակադրությունը: Ներկա էին միայն զույգի մտերիմները: Զույգը որևէ հրապարակում դեռ չի արել:

Ինչ վերաբերում է Հայկի կնոջը՝ Անիին, վերջինիս մասին շատ բան հայտնի չէ, նա բավական փակ կյանք է վարում, հայտնի է, որ Անին ճարտարապետ է: Անին ակտիվ չէ սոցիալական ցանցերում և հազվադեպ է լուսանկարներ հրապարակում: Նա հաճախ չէ լուսանկարներ հրապարակում նաև Հայկի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: