Հայկական շոու բիզնեսի հայտնի կանայք, ովքեր տառապել են ծանր հիվանդությամբ

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք կարողացել են հաղթահարել ծանր հիվանդությունն ու իրենց տարբեր հարցազրույցերում անկեղծ խոսում են իրենց կյանքի այդ ծանր փուլի մասին՝ փորձելով դրանով օգնել և հուսադրել բոլոր նրանց, ովքեր տառապում են նույն հիվանդությամբ:

Armlady.am-ը ներկայացրել է հայկական շոու բիզնեսի այն կին ներկայացուցիչներին, ովքեր տառապել են ծանր հիվանդությամբ, սակայն չեն հուսալքվել են, պայքարել են իրենց կյանքի համար և կարողացել են հաղթահարել այդ հիվանդությունը:

Լրագրող Անի Քոչարը, ով տարիներ շարունակ բնակվում էր Գերմանիայում, արյան քաղցկեղ ուներ: Այս մասին Անին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ խնդրելով իրեն բացակա չդնել: Անին բավական երկար ժամանակ հիվանդանոցային բուժում էր ստանում, քիմիաթերապիաներ ստանում, ինչը բավական դժվար էր մոդելի համար:

«Կային օրեր, երբ ես բաժակն անգամ բարձրացնել չէի կարողանում, մի կում անել չէի կարողանում, և ի վերջո, ուտել և խմել չէի կարողանում: Այդ պահերին կարծում ես, թե ամենն անդարձ կորած է…Եղել են օրեր, որ զգում էի՝ պարզապես սիրտս բաբախում է, ուղղակի ողջ եմ»,- խոստովանել էր Անի Քոչարը՝ նշելով, որ իրեն ապրելու ուժ էր տալիս իր որդին:
«Նրա համար կյանքի կռիվ էի տալիս, նրան մենակ թողնելու մտքից ավելի շուտ կմեռնեի, քան հիվանդությունից»:

Անիի խոսքով՝ բժիշկներն իրեն ասել էին, որ իր ախտորոշմամբ հիվանդները չեն ապրում, սակայն կյանքի հանդեպ մեծ սերն ու Աստծո հանդեպ հավատն օգնեցին Անիին երկարատև բուժումից հետո հաղթահարել այդ հիվանդությունը:
Հավելենք, որ Հայաստան վերադառնալուց հետո Անին գիրք է գրել իր հիվանդության և այն հաղթահարելու մասին՝«Հանձնվել չկա» վերնագրով:

«Գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ կյանքը շատ սիրելու, մեծ հավատով պայքարելու և երբեք չհանձնվելու մասին է: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ ևս մեկ լուսաբաց կդիմավորե՞ս, թե՞ ոչ։ Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում»,- հարցազրույցներից մեկում ասել էր Անի Քոչարը:

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանը ևս չի սիրում խոսել իր հիվանդության և այն հաղթահարելու մասին: Երգչուհին իր հիվանդությունը պարզաապեդ համարել է չարաբաստիկ՝ խոստովանելով, որ ինքը շատ դժվար է ենթարկվում վերջնական բուժման:

«Անակնկալ ձևով ինձ մոտ բավականին լուրջ հիվանդություն հայտնաբերվեց։ Ե՛վ Աստծուն եմ շնորհակալ, և՛ ճակատագրին, և՛ առաջին հերթին իմ դստերը, որովհետև Սիրուշոն ինձ ուղղակի ստիպողաբար ուղարկում էր բժշկի: Եթե այդ քայլը չլիներ, կարող է շատ բարդություններ լինեին: Բայց փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է երգչուհին:

Երգչուհի Նառայի ծանր հիվանդության մասին միայն վերջերս հայտնի դարձավ: Երգչուհու մոտ նույնպես քաղցկեղ էր ախտորոշվել, ավելին՝ բժիշկներն անգամ հույս չէին տվել, քանի որ մետաստազներն արդեն տարածվել էին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: