«Կարող ա՞ Թաթուլի, Սպիտակցու ու ձեր նմանների հետ մի դասարանում եք սովորել». դաշնակահար Կարեն Մամիկոնյանը պահանջում է «Առաջին ալիքի» տնօրենի հրաժարականը

Դաշնակահար Կարեն Մամիկոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հանրային հեռուստատեսության եթերով հեռարձակված հաղորդման ժամանակ ռեփեր Սուպեր Սաքոյի հնչեցրած մտքերին.

«Դու էդ պատմությունը գիտե՞ս։ Կարող ա՞ Թաթուլի, Սպիտակցու ու ձեր նմանների հետ մի դասարանում եք սովորել։

Իսկ իմ պատմությունը գիտե՞ս՝ ձեր նմանների վերաբերյալ։ Մի օր կպատմեմ, բայց դուրներդ չի գա, վստահ եմ։
Ես երբեք չեմ մեղադրում ՏԳԵՏ մարդկանց։

Տգիտությունը յուրահատուկ տաղանդ ա, ու էդ մարդիկ ոնց ծնվում են, տենց մահանում են՝ անհայտանալով պատմության նկուղներում։
Ես մեղադրում եմ տգիտությունը տարածողներին, պրոպագանդողներին ու էդ տգիտության մեջ սեփական շահեր հետապնդողներին։
1 — Դիմում եմ իմ հարազատ, ծանոթ, բարեկամ և առհասարակ ազգային մշակույթ կրող ու տարածող արվեստագետներին ու առհասարակ երաժիշտներին։ Ձեն հանեք կամ կիսվեք էս գրառումով, ու թող ձեզ տեսնելուց նման տգետները ամաչեն։
2 — Առաջին ալիք, պահանջում եմ ձեր տնօրենի, հանձինս Տիգրան Վիրաբյանի հրաժարականը ու էն մարդկանց, ով թողել ա այդ ամենը ազգային եթեր։

p.s. «Դու սուպեր չես, դու REGULAR էլ չես»:

Նշենք, որ Սուպեր Սաքոն Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում խոսեց մուղամի և իր երգերում դրա շատ լինելու մասին ինչը քննարկումների առիթ էր տվել։

Սուպեր Սաքոն հարց տվեց`թե ով է ասում, որ մուղամը հարևան երկրներինն է.

«Բայց ո՞վ ասեց, որ էդ իրանց երաժշտությունն ա: Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ ծռած նոտաները, իրանց տհաճա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար,հետ ս եկել ու ջնջել էդ նոտաները, ես գիտեմ էդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել»,- ասաց նա:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: