Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երգիչ Հայկոն հոսպիտալացվել է, նա վերակենդանացման բաժնում է: Միացվել է արհեստական շնչառության սարք: Ախտահարված է երգչի թոքերի մոտ 80 տոկոսը:

Երգչի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, ինստագրամյան սթորի է տեղադրել՝ նշելով, որ իրենց ընտանիքում ծանր շրջան է:
Նա խնդրել է, որ չանհանգստացնեն իրենց որդուն, քանի որ վերջինս տեղյակ չէ:

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ,սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:
Կարեղ եք աղոթել : եթե լավ բան եք ուզում անել:
Շնորհակալ եմ»:
աղբյուր