Լևոն Արոնյանի հուզիչ գրառումը՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա կապակցությամբ

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր այն օրն է, որին ես սպասում էի անհամբերությամբ, որ տեսնեմ Արիանայի ժպիտը, լսեմ, թե ինչպես է նա ուրախությամբ ասում․

«Այսօր իմ ծնունդն է», տեսնեմ, թե ինչպես է նա բացում իր նվերներն, ու հատուկ դարձնեմ այս օրը նրա համար։

Վերջին տարիներին ես հազվադեպ եմ նշում իմ ծննդյան օրը։ Մրցաշարեր, մարզումներ, ինչ-որ կերպ ինձ համար դա մեծ նշանակություն չուներ։ Այնպես որ մենք միշտ մեծ տոնակատարություն էինք կազմակերպում դեկտեմբերին՝ սկսելով Արիանայի օրով, ու ինձ միշտ թվում էր, որ այդ օրը նաև իմ ծննդյան օրն է։

Ես շատ տխուր եմ, որ նա այստեղ չէ, որպեսզի բացի փաթեթավորված թղթերն ու հուզված լինի դրանից։ Սիրելի Արիանա՛, Ես օրհնված եմ Աստծո կողմից, որ նա իմ կյանք է բերել Անիին, ով հարգում ու հասկանում է ինձ այս աշխարհում։ Մենք միշտ հիշելու ենք քեզ այն բարի բաների համար, որ դու թողել ես այս աշխարհում։

Սիրում եմ քե՛զ, Լև»,- գրել է Արոնյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: