Փոքրերի աշխարհի մասին այդքան երգող Լիդուշիկն արդեն վաղուց մեծացել է, ըստ Starnews-ի տեղեկությունների՝ արդեն հասցրել է նույնիսկ սիրահարվել:
Լիդուշիկը, կարծես թե, ընտրյալ ունի: Արդեն տեւական ժամանակ է, ինչ ըստ խոսակցությունների՝ երգչուհին հանդիպում է ազատ ոճային ըմբիշ Ռազմիկ Պապիկյանի հետ:
Վերջինս Instagram-ի իր էջում Լիդուշիկի հետ բավական մտերմիկ լուսանկար է հրապարակել: Երգչուհին սիրային հրապարակումներ չի անում:
Նշենք նաեւ, որ 21-ամյա ազատ ոճային ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը մեծահասակների պայքարում առաջին լուրջ մրցաշարին մասնակցել է 2020-ի դեկտեմբերին. աշխարհի անհատական Գավաթի խաղարկությունում երիտասարդ ըմբիշը բավականին լավ է հանդես եկել ու կարող էր նաև մեդալակիր դառնալ, սակայն, ցավոք, պարտվել է 3-րդ տեղի համար պայքարում ու բավարարվել 5-րդ տեղով:
Իր կարիերայի մասին մարզիկը նշում է հետեւյալը.
«Սպորտային կյանքում իմ ամենամեծ ցանկությունն է դառնալ այնպիսի մարզիկ, որին կճանաչեն ամբողջ աշխարհում։ Այդ փառքին հասնելու համար ջանք ու եռանդ չեմ խնայի և հանուն դրա պատրաստ եմ շատ դժվարությունների միջով անցնել»։