
Դերասանուհի Անաիս Սարդարյանի որդին՝ փոքրիկ Մոնթեն այսօր դառնում է մեկ տարեկան։ Այդ առթիվ դերասանուհին Ինստագրամի սթորի հավելվածը ողողել է որդու լուսանկարներով ու ջերմ մաղթանքներով՝ օգտագործելով «շնորհակալ եմ Տեր» և «Ինչ լավ է, որ դու կաս» հեշթեգները։
Անաիսը երկար ժամանակ գաղտնի էր պահում հղիության մասին լուրը ու անձնական կյանքի մասին գրեթե չէր խոսում։ Որդու ծնունդից հետո էլ դերասանուհին չէր շտապում հանրայնացնել երեխային։ Սակայն վերջերս նա բավականին ակտիվ է դարձել համացանցում ու պարբերաբար հրապարկում է ընտանեկան գեղեցիկ լուսանկարներ, ինչպես նաև փոքրիկի անունով առաձին էջ է բացել։ Նշենք, որ Անաիսի երեխայի հայրը Զոհրաբ Ղումաշյանն է, որն այժմ անազատության մեջ է:









