Ինչպես է Դիանա Գրիգորյանը նշել դստեր՝ Ալլայի 15 ամյակը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Սցենարիստ, պրոդյուսեր, արդեն նաև երգչուհի Դիանա Գրիգորյանի դուստրը՝ Ալլան օրերս դարձավ 15 տարեկան;

Դիանան լուսանկար է հրապարակել ու շնրհավորել դստեր ծննդյան տարեդարձը։


Ու արդեն 15… Արդեն տասնհինգ տարի ես վայելում եմ Քեզ…Իմ լուսե աղջիկ, բարով ես ծնվել ու իմաստավորել կյանքս: Տարիները սահում են և իրենց հաստատուն հետքը թողնում, իսկ այդ հետքի վրա ուրվագծվում է ճշմարտությունը, կյանքի ճշմարտությունը…

Կնոջ երջանկությունը թանկարժեք քարերի, շքեղ հագուստի, պերճաշուք վայելքների մեջ չէ. Կինը երջանիկ է , երբ Մայր է, Կինը երջանիկ է, երբ դուստր ունի: Տեր, երջանիկ եմ , շնորհակալ եմ, որ քո բարեգթությամբ տասնհինգ տարի առաջ այս օրը մայր դարձա:

Շնորհավոր, իմ Ալլա… Կյանքի նոր փուլ է սկսվում քեզ մոտ, ավելի հասուն և գունեղ, ավելի վտանգավոր և հետաքրքիր, թող քո այս նոր կյանքը քեզ հեքիաթից չկտրի.

Երբեք բարին չկորցնես, միշտ կհիշես, որ ուժեղ մարդիկ ամենամութ վայրում անգամ լույս են տեսնում: Ես գիտեմ, որ դու ուժեղ ես, ես հպարտ եմ , որ ունեմ հենց Քեզ,- գրել է երիտասարդ մայրիը։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: