Ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը ներկա չի գտնվել Հայկոյի հոգեհանգստին. ի՞նչ է Հայկոն ասել նրան իրենց վերջին խոսակցության ժամանակ (տեսանյութ)

Երգչուհի, նախկինում պատգամավոր Շուշան Պետրոսյանը  Areg TV-ի «Տեսլական» հաղորդման շրջանակներում խոսել է Հայկոյի կորստի մասին:

Շուշանը խոստովանել է, որ չի մասնակցել Հայկոյի ոչ հոգեհանգստին, ոչ էլ հուղարկավորության արարողությանը: Ըստ Շուշանի՝ ինքը պարզապես չէր կարող տեսնել Հայկոյին այդպես, նրա խոսքով՝ իրեն այսպես ավելի հեշտ է, պատկերացնել, որ պարզապես ինքը և Հայկոն չեն հանդիպում:

Շուշանը պատմել է նաև իրենց վերջին խոսակցության մասին: Շուշանի խոսքով՝ դա տեղի է ունեցել սեպտեմբերին՝ Հայկոյի մահից առաջ: Երգչուհին պատմել է, որ երկար զրուցել են, կատակել և խոստացել, որ կհանդիպեն, սակայն հանդիպումն այդպես էլ տեղի չէր ունեցել:

Շուշանը նաև անկեղծացել է՝ ասելով, որ երբ Հայկոն արդեն հիվանդանոցում էր, նրան նամակներ էր գրում, մտածելով, որ, միևնույն է, նա կկարդա.

«Գրում էի, որ եթե մեռնես, քեզ գալու եմ խայտառակ անեմ»,-պատմել է երգչուհին:

ԱԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: