
2 օր առաջ, Boomnews.am-ը հրապարակում արեց, որ ըստ մեր հավաստի տեղեկությունների Մարտին Մկրտչյանը վաճառել է Հայաստանում ամեն ինչ ու ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ՝ մշտական բնակության։
Երեկ կայքերից մեկին տված հարցազրույցում երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը հայտնել է, որ այդ ամենը սուտ է և իրականությանը չի համապատասխանում։

Թեև մեր տեղկությունները հավաստի են և միանշանակ է, որ ընտանիքն արտագաղթել է, սակայն փորձենք մի քանի փաստով հաստատել այն։
Հունվարի 8-ից սկսած Մարտին Մկրտչյանի բոլոր հրապարակումները ԱՄՆ-ից են՝ Գլենդել, Լոս Անջելես։ Նույնը կարելի է ասել Հռիփսիմե Հակոբյանի մասին՝ հունվարի 8-ին նա որդու հետ ինքնաթիռից լուսանկար է հրապարակել ու այդ պահից սկսած նրա բոլոր լուսանկարներն ու հրապարակումները ԱՄՆ-ից են։
Բնականաբար, զույգը բացահայտ չէր հայտարարելու, որ արտագաղթել է, ինչպես տեղի ունեցավ շատ այլ հայտնիների դեպքում։ Հիշենք Վահագն Գրիգորյանի ու Իռեն Ուլիխանովայի ընտանիքի դեպքը, երբ անգամ նրանց քավորը՝ Արամ Mp3-ը այդպես էլ չհաստատեց նրանց արտագաղթելու փաստը։
Սակայն փաստ է, որ արդեն մեկ տարի է զույգն ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում, ու Հայաստան վերադառնալու ցանկություն չունի։
Իսկ եթե Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը չեն արտագաղթել, ինչու են արդեն 4 ամսի շարունակում ապրել ու աշխատել այնտեղ։ Հյուրախաղերի մեկնած ո՞ր արտիստերն են այդքան երկար մնում այլ երկրում։

Իսկ Հռիփսիմեն ինչպե՞ս է իր երկրպագուների աչքերին նայելու մի քանի ամիս հետո, երբ ստիպված լինի արդարանալ իր այս սուտ ուրերի համար։ Հավանաբար երգչուհին պատրաստվում է մի հատ էլ մեծ «Խոստովանություն» մենահամերգ կազմակերպել ու խոստովանել, որ Հայաստան կերադառնա միայն հյուրախաղերի։