Իմ փոխարեն է ներկայանում և գումար վերցնում մարդկանցից. Անահիտ Սիմոնյանը զգուշացնում է ․․․

Վերջին շրջանում երգչուհի Անահիտ Սիմոնյանի անունով սոցցանցերում տարբեր կեղծ էջեր են բացում: Անահիտի ինստագրամյան իր էջում հրապարակումներ է անում՝ խնդրելով իր հետևորդներին, ինչպես նաև համացանցային օգտատերերին արգելափակել տվյալ էջերը:

Հերթական անգամ Անահիտը հրապարակում է արել՝ գրելով.«Ընկերներ, սա իմ էջը չէ: Այս տիկինը իրեն իմ փոխարեն է ներկայացնում և գումար է վերցնում մարդկանցից»:

Հիշեցնենք, որ երգչուհին որոշ ժամանակ էր, ինչ ՌԴ-ում բիզնես դասընթացների էր մասնակցում:Անահիտը նշում էր, որ ցանկություն ունի ռեստորան բացել Հայաստանում, սակայն դա ուզում է անել՝ ունենալով լուրջ գիտելիքներ՝ ոլորտի հետ կապված:
Երգչուհին ավարտել է իր դասընթացները՝ ստանալով հավաստագիր:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: