Դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը՝ սննդաբան Լիլիթ Բասյանը, ինստագրամի իր էջի սթորի բաժնում Հայկոյի լուսանկարներն է հրապարակել

Դրանց կից Լիլիթը հուզիչ գրառումներ է արել.
«Ինչու՞ են մարդիկ ստեղծված այնպես, որ չեն գնահատում ժամանակը:
Իմ կյանքի ինչքան երջանիկ օրեր են կապված քեզ հետ

Ես միշտ քեզ ասում էի, որ այն հոգին, որ դու ունես, ոչ մեկը չունի
Դու յուրահատուկ էիր ամեն ինչում: Երանի հետ բերեինք քեզ»
