«Ընկա բարձունքից ու հասկացա, որ ինչքան էլ վերևում լինես, պետք է անընդհատ սովորես». Դավիթ Թադևոսյան

Դերասան Դավիթ Թադևոսյանի կյանքի այս փուլին Tert.am Life–ն անդրադարձել է։ Դավիթն այժմ պատրաստվում է նոր բեմադրություն անել ամերիկաբնակ հայ հանդիսատեսի համար, որտեղ կխաղա նաև կինը` դերասանուհի Աստղիկ Խաչատրյանը։

 

 

–Դավիթ, Հայաստանում տարիներ շարունակ ներկայացել ես կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում։ Ամփոփելով հայաստանյան գործունեությունդ` ի՞նչ ճանապարհ ես անցել, ի՞նչ բարդությունների ես հանդիպել։

 

–Արդեն 18 տարի է անցել այն օրվանից, երբ առաջին անգամ քայլ արեցի դեպի այս հեքիաթային աշխարհ, որը կոչվում է թատրոն և կինո։

 

Այս տարիների ընթացքում բարդություններ շատ են եղել` սկսած ուսանողական տարիներից, որովհետև երբեք չեմ բավարարվել նրանով, ինչ ունեցել եմ, միշտ ձգտել եմ ավելիին, իմ առջև բարդ խնդիրներ եմ դրել ու փորձել հաղթահարել դրանք։

 

Շատ են եղել դեպքեր, երբ հիասթափվել եմ, հուսահատվել, նեղացել, ջղայնացնել, բայց միշտ ուժ եմ գտել իմ մեջ ու կարողացել շարժվել առաջ, որովհետև միշտ կարծել եմ,  որ հենց սա է այն գործը, որով ես պետք է զբաղվեմ։  Թե՛ թատրոնում, թե՛ կինոյում,  թե՛  հեռուստատեսությունում իմ արած աշխատանքն ինձ համար միշտ եղել է ամենակարևորը։

 

 

–Դերասանռեժիսորհաղորդավար… ո՞ր ամպլուայում ես քեզ ավելի լավ զգում։ Հաջորդքայլերդ ո՞ր ոլորտում են լինելու։

 

Ես դերասան եմ, դա է իմ մասնագիտությունը, ինձ այլ կերպ երբեք չեմ կարող ընդունել։ Երբ թատրոնը նոր էր ծնունդ առել, ռեժիսորի մասնագիտություն չկար, դերասաններն իրենք էին բեմադրություններ անում։ Ռեժիսորն ապրում է դերասանի մեջ` մեկի մեջ շատ, մյուսի մոտ` քիչ։

 

«Աջ, թե ձախ» նախագծում որպես հաղորդավար ներկայանալս եղավ բոնուս, որով կարողացա ուրախացնել իմ երկրպագուներին կամ ուղղակի դառնալ հետաքրքիր մի նախագծի մասնակից։ Ես դերասան եմ ու ինձ ոչ մի այլ ոլորտում չեմ պատկերացնում, քան արվեստում։

 

Հիմա նոր բեմադրություն եմ անում, բացի այդ, շուտով էկրան կբարձրանա իմ մասնակցությամբ նոր ֆիլմ։

 

–Հանդիսատեսին ու հեռուստադիտողներին ներկայացել ես տարբեր կերպարներով։ Ո՞րաշխատանքն ես առանձնացնում քո գործունեության մեջ։

 

– Իմ գործունեության մեջ կարևորել եմ ինձ առաջարկվող դերերի ընտրությունը։ Միշտ ընտրել եմ իրարից տարբեր կերպարներ, փորձել եմ ներկայացնել տարբեր բնավորություններ, տարբեր մարդկանց թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, թե՛ հեռուստատեսությունում։ Դա, իսկապես, բարդ է։

 

Կդժվարանամ որևէ մեկն առանձնացնել։ Խաղացածս բոլոր դերերը սիրվել և ընդունվել են։ Որևէ մեկն առանձնացնելով, գուցե, նեղացնեմ երկրպագուներիս։

 

Ինձ համար բոլոր դերերս էլ առանձնահատուկ են, չնայած «Գարեգին Նժդեհ» ֆիլմում խաղացածս դերն ինձ համար առանձնահատուկ էր այնքանով, որ մարմնավորել եմ իրական հայ հերոսի։

 

 

–Եթե հեռուստատեսությունը բերում է հայտնիություն և ֆինանսական ապահովությունթատրոնն  ապրելակերպ է։ Ի՞նչ է քեզ տվել հեռուստատեսությունըի՞նչ է տվել թատրոնը։

 

–Հեռուստատեսությունը տալիս է ոչ միայն հայտնիություն, այլև արտահայտվելու հնարավորություն, քանի որ կարողանում ես քեզ ցույց տալ այն անկյունից, որտեղից քեզ չեն կարող տեսնել թատրոնում։ Նույնը կարող եմ ասել նաև թատրոնի մասին, հեռուստադիտողները բեմում քեզ կարող են տեսնել բոլորովին այլ անկյունից։ Թեև երկար տարիներ աշխատել եմ հեռուստատեսությունում, չեմ հրաժարվել թատրոնից, քանի որ այն ինձ համար ապրելակերպ է, օդ, սնունդ։ Ես առանց թատրոնի, կարծես, ձուկն առանց ջրի։ Թատրոնն ինձ համար շատ մեծ դպրոց է եղել։ Այն, ինչ գիտեմ, հիմնականում, թատրոնից եմ սովորել ու շարունակում սովորել։

 

–Դերասանի աշխատանքը շատ էմոցիոնալ է։ Ունեցե՞լ ես դերորի  էմոցիոնալազդեցությունը քեզ վրա շատ մեծ է եղել։

 

–Իմ բախտն այդ հարցում, կարծես թե, չի բերել։ Բոլոր դերերը, որ ինձ վստահվում են, լինում են շատ բարդ ու էմոցիոնալ։ Շատ էմոցիոնալ տեսարան եմ ունեցել, երբ «Ոստիկանները» սերիալի առաջին սերիայում կերպարս կորցնում է իր ընտանիքը։ Այդ տեսարանից հետո երկար ժամանակ ուշքի չէի գալիս։

 

Բախտս բերել է այնքանով, որ կինս միշտ կարողանում է ինձ հետ վերադարձնել այս աշխարհ։

 

 

–Դավիթմասնագիտությունդ ենթադրում է ոչ միայն վերելքներայլև վայրէջքներ։ Ո՞րն էեղել ամենաբարդգուցեանկումային փուլը քո կյանքում։ Ո՞րն ես համարում վերելքիշրջան։

 

–Ես ուսանողական տարիներին արժանացա մի շարք մրցանակների` «Լավագույն դերասան», «Գրանպրի» և այլն։ Կարծում էի, թե  արդեն վերելքում եմ, որ, գրեթե, ոչինչ չի լինի, որ ես չկարողանամ անել։ Ավարտելուց հետո ինձ հրավիրեցին աշխատելու պետական թատրոնում` որպես դերասան, խաղում էի բոլոր գլխավոր դերերը, ամեն ինչ հրաշալի էր։

 

Մի անգամ Գերմանիայից խումբ էր ժամանել Հայաստան` վավերագրական ֆիլմ նկարահանելու համար։ Լուսանկարս տեսնելով, ինձ ընտրել էին դերերից մեկի համար, բայց երբ անձամբ մասնակցեցի աստիճանին, չանցա։ Այդ ժամանակ ընկա բարձունքից ու հասկացա, որ ինչքան էլ վերևում լինես, պետք չէ սահմանափակել ինքդ քեզ, միշտ տեղ կա բարձրանալու, պետք է փորձել անընդհատ սովորել։ Վերելքի շրջանը սովորելու ու աշխատելու փուլն է։ Մասնագետը միշտ պետք է աշխատի, ինչքան աշխատում է, այդքան կմնա վերելքի ճանապարհին։

 

–Գիտեմոր հայտնիությունըերբեմնկաշկանդում է քեզ։ Չես սիրում անընդհատհասարակական ուշադրության կենտրոնում լինել։ Այնուամենայնիվսա մի ճանապարհ էորը հետդարձ չունիարդեն հայտնի ես։ Հաճա՞խ ես դիսկոմֆորտի զգացողություն ունենում։

 

–Հասարակական ուշադրությունը հայտնի մարդու անբաժանելի մասն է, երբ փոքր էի, երազում էի, որ հայտնի դառնամ, բոլորն ինձ ճանաչեն։ Գալիս է մի շրջան, երբ դու ունես այդ ամենը, բայց հասկանում ես, որ ինչքան էլ երազել ես այդ մասին, միևնույն է, պատրաստ չես ընդունելու այդ ուշադրությունը։ Այն որքան  հաճելի է, նույնքան էլ կաշկանդող։

 

 

–Դերասանի աշխատանքում շատ կարևոր է անընդհատ աճ ունենալըքանի որհանդիսատեսը որքան ջերմնույնքան էլ պահանջկոտ է։ Ինքնաքննադա՞տ ես։

 

–Միշտ ինձ հետ խոսում եմ, ճի՞շտ էր արդյոք այն, ինչ արեցի, արդյոք դերը դա էր պահանջում, արդյոք ես կարողացա հուզել կամ ուրախացնել։ Այդ հարցերը շատ են ու անընդհատ շատանում են։ Երբեմն, կարողանում եմ այդ հարցերին պատասխանել, երբեմն, ոչ, բայց այն, որ ինձ հաճախ եմ հարց տալիս ու կասկածում եմ իր արածում, կարծում եմ, փաստում է, որ ինքնաքննադատ եմ։ Ըստ իս` դա է կատարելագործվելու ճանապարհը։

 

–Իսկ ո՞վ է քո գլխավոր խորհրդատուն։

 

–Ես ունեմ 2 գլխավոր խորհրդատու, առանց որոնց չեմ պատկերացում իմ գործունեությունը։ Մեկն իմ կինն է` Աստղիկը, ով, լինելով դերասանուհի ու շատ նրբաճաշակ մարդ, ինձ միշտ օգնում է իր խորհուրդներով։ Մյուսը, իհարկե, եղբայրս է` Սուրենը, ով, լինելով իմ ճանաչած լավագույն ռեժիսորներից մեկը` մասնագետ բառիս լայն իմաստով, մտավորական ու հրաշալի մարդ, ինձ միշտ ուղղորդում է իմ աշխատանքում։

 

 

Կինդ նույնպես ներկայանում է որպես դերասանուհի։ Համատեղ աշխատելու երկարամյա փորձ ունեք։ Աշխատանքի մեջ ի՞նչ դեր են ունենում ընտանեկան հարաբերությունները։

 

–Մենք միասին աշխատել ենք և՛ թատրոնում, և՛ հեռուստատեսությունում։ «Առաջնորդներում» ոչ միայն նկարահանվում էինք իրար հետ, այլև ես սերիալի ռեժիսորն էի։ Փորձում ենք աշխատավայրում լինել պրոֆեսիոնալ, մոռանում ենք, որ մենք ամուսիններ ենք ու դառնում խաղընկերներ։ Հիմա էլ ենք աշխատանքային հարաբերությունների մեջ, քանի որ նա խաղում է իմ բեմադրության մեջ։

 

–«Առաջնորդներում»  խաղում էր նաև որդիդ` Արեգը։ Նրան տեսնո՞ւմ ես այս ոլորտում։

 

–Ասեմ, որ տղայիս բավականին լավ էր ստացվում խաղալը։) Երբեք այդ հարցի շուրջ լուրջ չեմ մտածել։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե  նա ընտրի այս աշխարհը, բայց երբեք չեմ ստիպի գնալ իմ ճանապարհով։ Կարծում եմ` ինքնակամ կսիրի ու կցանկանա լինել այս ասպարեզում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: