Էքսկլյուզիվ տեսանյութ, թե ինչպես է Լիլիթ Հովհաննիսյանը բացահայտում իր երեխայի սեռը

Լիլիթ Հովհաննիսյանն իր երեխայի սեռն իմանալու համար միջոցառում է կազմակերպել:

Հղի երգչուհին տեսանյութ է հրապարակել է,  որում փուչիկի միջոցով փորձում է իմանալ երեխայի սեռը

Տեսանյութի վերջում թեպետ Լիլիթը բացահայտում է երեխայի սեռը, սակայն հանրությանը դեռ չի ներկայացնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթը նախ լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Տղա՞, թե՞ աղջիկ»,  ապա սեռի վերաբերյալ այլ լուսանկար հրապարակել:

Նոր հրապարակմանը կից Լիլիթը գրել է հետեւյալը. «Ո՞վ ինձ կասի՝ ինչն է պատճառը, որ մարդիկ (հիմնականում՝ տղամարդիկ) ավելի շատ ուրախանում են տղա երեխայի դեպքում, իսկ աղջիկ ունեցողներին գրեթե բոլորը փորձում են մխիթարել»:

Հավելենք, որ ավելի վաղ Starnews-ը նաև տեղեկացրել էր, որ մեր տեղեկություններով՝ Լիլիթ Հովհաննիսյանը պատրաստվում է որդի ունենալ:

Starnews-ն առաջինն էր նաեւ տեղեկացրել, որ Լիլիթը հղի է, ինչից հետո սպառնալիքներ էինք ստացել նրա թիմից, սակայն խնդրել էինք հակառակն ապացուցող փաստ հրապարակել, ինչը, իհարկե, չէին արել:

Ուշագրավն այն է, որ հենց համացանցի միջոցով հայտնի դարձած Լիլիթ Հովհաննիսյանը մի պահ քամահրանքով էր վերաբերում համացանցային ակտիվությանը, սակայն իր հղիությունը հայտնելուց հետո որոշ ժամանակ անց հրապարակեց դեռևս չծնված փոքրիկի ուլտրաձայնային հետազոտության ընթացքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: