«Երջանիկ եմ». Էլիզ Մելիքյանը հայտնել է նոր սիրելի ունենալու մասին. բացառիկ մանրամասներ

«Break Point. GoSportFM» փոդքասթի հերթական հյուրը բլոգեր Էլիզ Մելիքյանն է։

StarNews -ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր դրվագները։

Զրույցի ընթացքում Էլիզ Մելիքյանը խոսեց նաև անձնական կյանքի և բաժանության մասին։

«Կարծում եմ, որ ամեն ինչ մարդու համար ա ու պարտադիր չի դու մնաս մի տեղում, որտեղ ամեն բան անհասկանալի ա։ Դու իրավունք ունես որոշում կայացնելու ու անելու էն ինչ դու ես ուզում, դու կարող ես հանգիստ բաց թողնել ու չմտածել, օրինակ ծնողներս գիտեն կամ իմ դեպքում շատ այլ մարդիկ։ Հանցագործություն չէ և դու կարող ես հանգիստ հեռանալ, երբ հասկանում ես, որ մարդ քոնը չէ։ Որոշմանս շատ երկար ժամանակ եմ եկել, ոչմեկի հետ չեմ քննարկել, որոշել եմ, խոսել ու վերջ։ Մի քիչ բարդ եմ հաղթահարել էդ շրջանը մտածում էի՝ ինչ կմտածեն իմ մասին»։

Նախկին հարաբերությունների մասին խոսելուց հետո Էլիզը նաև անկեղծացավ ու հայտնեց, որ այսօր նոր կողակից ունի և երջանիկ է։

«Իմ բաժանումը վաղուցվա որոշում էր ու ինձ համար թեման փակ է, նույնիսկ չեմ ուզում խոսել այդ մասին։ Ես հիմա երջանիկ եմ և այո իմ կյանքում նոր փուլ է և նոր մարդ կա»,- նշեց բլոգերը։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: