Երկու տարի է՝ ասում ենք՝ վերընգե՛ք տեղներդ․ Էդուարդ Զորիկյանը միանում է Միքայել Պողոսյանի կոչին

Օրերս Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Միքայել Պողոսյանն իր եւ բժիշկ Էդուարդ Համբարձումյանի անունից մի հրապարակում է կատարել, կոչ անելով մտավորականությանը համախմբվել եւ սատար կանգնել իշխանությանն այս դժվարին իրավիճակում, եւ թույլ չտալ նախկիններին կրկին վերադառնալ:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ, ով նշում է, որ միանշանակ կանգնած է տղաների կողքին, եւ կիսում է նրանց մտահոգությունը:

«Առաջին անգամ մեր պատմության մեջ ունենք ժողովրդի սրտով ընտրված լեգիտիմ իշխանություն: Այս առումով ես վտանգ չեմ տեսնում, բայց ճանաչելով նախկիններին գիտեմ, որ ընդունակ են ցանկացած բանի: Ես Հյուսիսային պողոտայի նախկին սեփականատերերից եմ, եւ մեր սեփական հողերին տիրանալու համար պատրաստ էին ուղղակի սպանել: Այսինքն` նրանք այնպիսի մարդիկ են, ում համար մարդու կյանքը զրո է, բայց, եթե հանկարծ փորձեն նման մի բան մտքերով անցկացնեն, ես բազմիցս ասել եմ՝ էլի կոչ եմ անում բոլոր իրենց ժամանակվա բորդյուրները քանդել, մանրացնել եւ բոլորի գլուխները հերթով ջարդել:

Այսինքն` կամ-կամ, եթե դա են ուզում, ուրեմն դա կանենք, որովհետեւ երկու տարի է ասում ենք վերընգեք տեղներդ, մտեք նորմալ հարկային դաշտ, վերադարձրեք գողոնը: Աշխատեք, հարստացեք միլիարդատերեր դարձեք, եթե դուք բիզնեսմեն եք, բայց ամբողջ հարցը նրանում է, որ նրանցից ոչ մեկը բիզնեսմեն չեն, եւ ընդամենը մի քանի ամսում սնանկանում են, որովհետեւ ցանկացած չափահաս երիտասարդ, ցանկացած բիզնեսմենի երկու ամսում կսնանկացնեն, քանի որ նրանք ամեն ինչ արել են վարչական ռեսուրսը օգտագործելով:

Նրանք անշնորհք մարդիկ միայն կարող են ստորագրել ու բյուջեից փող գողանալ, եւ մեծ առումով քանդել Հայաստանի հիմքերը: Միքայել Պողոսյանի խոսքը հենց այս մասին է` մենք թույլ չենք տալու քանդել Հայաստանի պետության հիմքերը, մտքներովդ նման բան չանցկացնել: Հակառակ դեպքում Ձեզ ուղղակի կոչնչացնենք որպես Հայաստանի Հանրապետության թշնամիների, ամենակոպիտ իմաստը դնելով դրա մեջ»,-ընդգծում է Էդուարդ Զորիկյանը:

Հարցին` Հայաստանում այս համաճարակային պայմաններում ներքին խմորումներ են տեղի ունենում, իշխանության դեմ ուժեր են կոնսոլիդացվում: Մեկ օրում ուժային կառույցների ղեկավարները փոխվում են, ինչպիսի տպավորություն ունի՞:

«Կես բերան ասեն ժողովուրդը կրկին իրենց կողքին կկանգնի, քանի որ վստահում է իշխանությանը: Եթե պատճառ չլիներ այսօր նոր փոփոխություններ ուժային կառույցներում չէր լինի, գուցե թերացել են, չգիտեմ: Ինձ համար մեկ է, թե որ կառույցի ղեկավարը կփոխվի, խնդիրը ղեկավարը չէ, այլ բարեխիղճ աշխատելն է: Փոփոխություններ կարող են լինել այնքան ժամանակ ինչքան, որ հարկավոր լինի:

Շարունակությունը՝ այստեղ

Понравилась статья? Поделиться с друзьями: