Երեկ կրկին քեզ էին պատկանում աշխարհի բոլոր բեմերը. Սելին Դիոն

Երգչուհի Սելին Դիոնը ֆեյսբուքյան իր էջում ափսոսանքի ու ցավակցության խոսքեր է գրել՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Պարոն Շառլ, երեկ կրկին քեզ էին պատկանում աշխարհի բոլոր բեմերը, որոնք այնքան դու սիրում էիր:

Դու Հայաստանի որդին էիր, որը դարձել էր ֆրանսերենով սիրային երգերի ամենահայտնի դեսպանը: Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են դարձել, ուստի այժմ սգում է ողջ աշխարհը: Քո ոսկե երգերը վերածվեցին սերունդների ռոնմանտիկ երազանքների:

Իմացիր, դու դատարկ թողեցիր քո տեղը, բայց քո թողած սերը երբեք դատարկ չի մնալու:

Հարգանքներս ու ցավակցություններս ձեր ընտանիքին»,-գրել է երգչուհին:

Понравилась статья? Поделиться с друзьями: