«Երեխшները այս փпւլում այստեղ դպրոց կգնшն». Մшնոն՝ Սարգսի և երեխшների հետ անժшմկետ ԱՄՆ մեկնելու պատճшռի մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու պարուհի Մանո Գրիգորյանը տարեվերջին իրենց դուստրերի՝ Էվայի և Յանայի հետ մեկնեցին ԱՄՆ: Սա քննարկումների տեղիք տվեց, որ զույգն արտագաղթել է: Անցնող տարում Սարգիսը խոսել էր արտագաղթելու մասին, երբ կարանտինի մասնակի վերացման փուլում պայքարում էր իրենց ոլորտի մարդկանց աշխատելու թույլտվության համար: Նա նշել էր, որ եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն, երկրից կգնա, քանի որ այսպես շարունակվելու դեպքում մարդիկ ապրելու գումար չեն ունենա:Մանոն այս մասին առաջին հարցազրույցը վստահել է Tert.am Life-ին ու նշել, որ ԱՄՆ մեկնել են անժամկետ:Երեխաները շուտով այնտեղ դպրոց կհաճախեն, քանի որ այս փուլում դեռ ԱՄՆ-ում են:«Մեր մեկնելը շատ արագ ու անսպասելի ստացվեց: Սարգիսը գործնական առաջարկ ստացավ, արդյունքում ամբողջ ընտանիքով հայտնվեցինք այստեղ: Առայժմ անժամկետ ենք ԱՄՆ-ում: Չեմ կարող ասել՝ կմնա՞նք, թե՞ կվերադառնանք»,- ասաց նա:Ինչ վերաբերում է Հայաստանում իրենց բիզնեսը փակելուն՝ Մանոն ասաց. «Քանի որ մեր բիզնեսը հիմնականում կապված էր մեր անձերի հետ, դժվար կլինի այստեղից աշխատանքը կազմակերպել: Չենք կարող հարսանիք կազմակերպել, քանի որ Սարգիսը չի վարելու, իսկ իմ պարի ստուդիան կշարունակի գործել, քանի որ թիմս ուժեղ է»:Անդրադառնալով արտագաղթելու մասին Սարգսի՝ ավելի վաղ արած հայտարարությանը՝ Մանոն ասաց. «Իր հարցազրույցներից մեկում Սարգիսը նման բան ակնարկել էր, բայց հավատացեք, այդ ժամանակ դրանք ուղղակի թռուցիկ խոսքեր էին: Հստակ մտադրություն չկար:Քանի որ եղավ առաջարկ, հաշվի առանք նաև իրավիճակն ու այն բացասական էներգետիկ դաշտը, որը պատել էր մեր ընտանիքին, որոշեցինք գոնե մի պահ հեռու լինել և կտրվել այդ ամենից»:Պարուհին նկատեց, որ վերջին ամիսները ծանր էին բոլոր հայերի համար: «Այն, ինչ կատարվեց մեզ հետ, ահավոր էր: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի սրտում ինչ-որ բան փոխվեց, կոտրվեցին հույսն ու հավատը, միաժամանակ, բոլորս պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր փորձություն, որը տրվում է մարդուն, ինչ-որ բան գիտակցելու, հասկանալու և փոխելու հնարավորություն է: Մի պահ ինձ մոտ տպավորություն էր, որ դեպի անդունդն ենք գնում, որովհետև այն, ինչ կատարվեց, դաս չէր, մենք սկսեցինք փնովել, չարանալ, անիծել: Երկրում, ցավոք, շատ բան փոխվեց: Փոխվեցին մարդիկ, փոխվեցինք մենք՝ ես:Ամեն ինչ սկսեց բաժանվել՝ սև-սպիտակ, չար-բարի, հարուստ-աղքատ: Մենք բոլորս կորցրինք ամենակարևորը՝ մարդ լինելը, ներքաշվեցինք քաղաքականության մեջ, դարձանք քաղաքագետներ, քննադատներ՝ մոռանալով մեզ, մեր կյանքը: Ինձ համար ահավոր դժվար էր այդ մթնոլորտում մնալ, որովհետև բարին և լույսը սիրող մարդ եմ: Որքան էլ ինձ համար դժվար է հեռու լինել, կարծում եմ, իմ և ընտանիքիս համար լավագույն լուծումը որոշ ժամանակով այս ամենից հեռու մնալն է: Գիտեմ, որ այս հարցազրույցից հետո ևս մեզ կքարկոծեն, քննադատական մեկնաբանություններ կլինեն, բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ ունի ընտրության հնարավորություն, և ինքն է ընտրում՝ ինչպես ապրել: Ես սիրում եմ կյանքը, մեր կյանքը շարունակվում է, ու մենք ուզում ենք լավ ապրել»:Մանոն նշեց, որ այս օրերին միջավայրի փոփոխությունն իրենց շատ է օգնել. «Զգում էինք, որ հոգեպես հիվանդանում ենք: Միակ փրկությունն ուղղակի մի պահ հեռու լինելն էր, և դա օգնում է: Մեղավորներ չենք փնտրում, բայց այս օրերին սա ինձ համար շատ կարևոր էր՝ ազատվելու էներգետիկ այն չար դաշտից, որը տիրում էր մեր երկրում: Հուսաք՝ ամեն բան լավ կլինի»:
Դերասանի ընտանիքը ԱՄՆ-ում յուրահատուկ ձևով է տոնել Սուրբ Ծնունդը: Ընտանիքով օրն անցկացրել են օվկիանոսի ափին: «Սուրբ Ծննդին գնացինք օվկիանոս, նստեցինք ափին, աղոթեցինք մեր երկրի, մեր խաղաղության, մեր զինվորների, մեր այն ընկերների համար, ովքեր զոհվեցին: Քայլեցինք, վայելեցինք խաղաղությունը»:Մանոն նշեց, որ երեխաները իրենց շատ լավ են զգում, վայելում են օրերը: Փորձում են հարմարվել նոր միջավայրին: «Դեռ ադապտացիոն շրջանում ենք, փորձում ենք հարմարվել: Իրականում հոգիս Երևանում է, մարմինս՝ այստեղ: Սակայն ինձ այստեղ ավելի թեթև եմ զգում՝ չնայած կարոտն արդեն իր խոսքն ասում է»,- եզրափակեց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: