
Երգչուհի Լենա Ղազարյանն ամիսներ առաջ BlogNews.am-ի հետ զրույցում պատմել էր ստեղծագործական նորությունների, նոր տեսահոլովակի, ինչպես նաև անձնական կյանքի մասին: Պարզվում է՝ զույգն ամուսնացել է, քանի որ երգչուհին լուսանկարներում օգտագործում է my husband հեշթեգը: Այս օրերին Լենան և սիրելին Եգիպտոսում են, որտեղից էլ հրապարակում են սիրառատ լուսանկարներ:
Սիրելիի մասին շատ չի սիրում խոսել, ցույց չի տալիս, քանի որ նա հանրային մարդ չէ. «Հարսանիք չենք ուզում անել: Ես բնավորությամբ շատ լարվող եմ, և վստահ եմ, որ իմ հարսանիքից չեմ հիշելու: Սիրելիս ուզում էր, որ հարսանիք անենք, բայց այժմ համաձայն է ինձ հետ»:
Լենան և սիրելին արդեն երեք տարի է՝ միասին են: Ամուսնությունից հետո զույգն առանձին է ապրելու. արդեն ձեռք են բերել բնակարանը:









