Երազանքներն իրականանում են. Արամեն հուզիչ հոլովակ է հրապարակել

Այսօր երգիչ Արամեն հուզիչ հոլովակ է հրապարակել՝ զուգահեռ կցելով «Երազանքներն իրականանում են» վերտառությամբ մեկնաբանություն:

Հոլովակում երևում է, թե ինչպես է նա փորձում իրականացնել նորապսակ զույգի երազանքը հենց իրենց հարսանիքի ժամանակ, այն է՝ Արամեի ներկայությամբ ու կենդանի կատարմամբ իրենց սիրելի երգի տակ հարսանեկան զուգապար (տանգո) պարելը:

Թամադան առաջարկում է զույգին փակել աչքերը, քանի որ պատրաստվում է նրանց անակնկալ մատուցել:

Զույգը փակում է աչքերը, իսկ այդ ժամանակ նրանց ողջույնի խոսքերով մոտենում է իրենց սիրելի երգիչը՝ Արամեն՝ ծաղկեփնջով և շնորհավորական խոսքերով:

Զույգը պտավորիչ անակնկալից անչափ հուզվում է, իսկ ապա հաջորդում է Արամեի գեղեցիկ, ռոմանտիկ կատարումը, որի հնչյունների ներքո էլ զույգը պարում է իրենց հարսանեկան տանգոն:

Այսպիսով՝ Արամեն իր ներկայությամբ անմոռանալի հաճելի հիշողություն պարգևեց նորապսակ զույգին՝ անմոռանալի դարձնելով իրենց կյանքի ամենագեղեցիկ ու կարևոր օրերից մեկը:

Հյուրերի ոգևորությունն ու բացականչություններն էլ ավելի տպավորիչ են դարձնում պահի ազդեցությունը:

Երազանքները իրականանում են ❤️ #arame

Опубликовано Arame Вторник, 3 декабря 2019 г.

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: