Գիշերները լաց էի լինում. Լևոն Արոնյանի սիրելին խոստովանել է, որ շատ բարդ փուլ է ունեցել Արիանայի մահից անմիջապես հետո Լևոնի հետ սիրավեպ սկսելով (տեսանյութ)

Starnews-ն օրերս տեղեկացրել էր, թե ինչպես են ծանոթացել գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ նրա ընկերուհին՝ Անիտա Այվազյանը:

Անիտան պատմել էր, որ Լևոնի կնոջ՝ Արիանա Կաոլիի մահվանից հետո Լեւոնին եկար նամակ էր գրել, կիսվել իր պատմությամբ, փորձել մոտիվացնել: Լևոնը չափազանց շոյվել է իր նրա նամակը կարդալով եւ արձագանքել էր:

Ինստագրամի իր էջի «stories» բաժնում Անիտան կրկին որոշել է պատասխանել հետեւորդների հարցերին:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ինչպես է հաղթահարել իր եւ Արոնյանի հարաբերությունների մասին բացասական արձագանքը: Անիտան խոստովանել է, որ մեծ է եղել սիրելիի աջակցությունը:

«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով, արվեստի միջոցով, շատ դեպքերում գրքեր կարդալով, երգելով, մեդիտացիայով զբաղվելով, բնությանը մոտ լինելով եւ փորձելով հասկանալ ու ընդունել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ չեն սիրում: Ամենակարեւորը՝ Լեւոնի՝ ինձ ուժ տալու շնորհիվ ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ բարի ու անկեղծ նամակներ էին գրում, կամ պարզապես փողոցում մոտենում ու գրկում էին ինձ»,-նշել է շախմատիստի ընկերուհին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: