Գայանե Ասլամազյանը՝ Աշոտ Փաշինյանի մասին… հանգիստ թողեք այդ տղային

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակությամբ երեկ տարածված տեսանյութին:

«Կապիտուլյանտ ժպին գիտեք ինչպես եմ վերաբերվում, բայց որդուն անընդհատ ճնշելը չեմ ընդունում: Այո, ես էլ կուզեի , որ ամեն դեպքում մեր երկրի ղեկավարի զավակը համապատասխան տեսքով հանդես գար, բայց տղան իր ոճն ունի և ոչ մեկին չի վնասում իր հագուկապով: Ի համեմատ քրոջ՝ չի բոլորիս սովորեցնում ինչ անենք: Աշխատում է: Ձեր պահանջները սխալ մարդու եք ուղղում: Այդ երիտասարդը մեղավոր չէ, որ իր տարիքը համընկավ բանակում ծառայելու և իր հոր ազգակործան ծրագրի հետ, մեղավոր չէ, որ հայրը չի սովորեցրել պատասխանատվություն և հարգանք Վարչապետի պաշտոնի և դերի նկատմամբ, և որպես հետևանք, չի սովորեցրել, որ վարչապետի զավակը ևս երկիր է ներկայացնում: Եթե հաշվի առնենք, որ հայրը անգամ էթիկայի կանոններին չի տիրապետում, ապա ինչու եք ավելին սպասում նրա զավակից: Մեզ չի վերաբերվում ինչու նա չի սովորում, այլ աշխատում է, կամ գարեջուր է վաճառում, թե այլ գործով է զբաղված: Ես չեմ ընդունում այդ երիտասարդի նկատմամբ նման մոտեցումը: Կապիտուլյանտի զավակ լինելը արդեն պատիժ է:

5000 մարդ սպանած հայր ունենալը՝ պատիժ է: Երկիր կործանած և հող հանձնած հայր ունենալը՝ պատիժ է: Նման հիստերիկ, հարբեցող, սուտասան, թե միջազգային և, թե սեփական ազգի կողմից ոտնահարված հայր ունենալը՝ պատիժ է: Գարեջուրը վաճառելիս այս պատերազմում անդամալույծ եղած երիտասարդ տեսնելն ու գիտակցելը, որ սեփական հոր ապիկար, տգետ ու թրքասեր լինելու հետևանքն է՝ պատիժ է: Մենք իրական խնդիրներ ունենք և հիմնական խնդիրը նրա հայրն է և նիկոլիզմը, ոչ թե նա: Հանգիստ թողեք այդ տղային »:

Понравилась статья? Поделиться с друзьями: