Վերջերս ամուսնացած դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան է կազմակերպել, որի ժամանակ հետևորդները հարցեր են ուղղել դերասանուհուն նրա ամուսնու մասին
Հետևորդներից մեկի այն հարցին՝ որքա՞ն է Հասմիկի ու նրա ամուսնու տարիքային տարբերությունը, դերասանուհին պատասխանել է.
«1 տարի: Այ մեծ, թե փոքր, չեմ ասի»։

Իսկ այն հարցին՝ քանի՞ տարի են իրար ճանաչում ամուսինները, Հասմիկը պատասխանել է.«Շատ երկար ժամանակ է, որ պարզապես գիտենք իրար: Բայց ժամանակին ես բացառում էի, որ կսիրեմ»:

Հետևորդները ինչպես միշտ հետաքրքրվել են ՝ ինչու՞ դերասանուհին ամուսնու հետ լուսանկար չի հրապարակում:
«Վերջին անգամ եմ էս հարցին պատասխանում: Կտեղադրեմ, երբմուսինս ցանկություն ունենա, որ իր նկարը լինի իմ էջում»,- պատասխանել է Հասմիկը:

Նշենք, որ Հասմիկն ու սիրելին նշանվել են 2020 թվականի մարտի 30–ին՝ Հասմիկի 26–ամյակի օրը։
Սակայն անգամ նշանադրությունից հետո էլ Հասմիկը ցույց չէր տալիս կողակցին, իսկ լուսանկարների ժամանակ փակում էր նրա դեմքը:
Հիշեցնենք, որ Հասմիկ Խոջյանն ամուսնացել է մարտի 23-ին:
Դերասանուհու հարսանեկան խնջույքին ներկա էինն հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը:
Հասմիկն ու ընտրյալը նախընտրել էին հայկական ավանդական հարսանիքի տարբերակը:
Ողջ օրվա ընթացքում դերասանուհին պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակում իր հարսանիքից: