Արցախում երեխաները շրջափակման մեջ են․․․ շատ մեծ կարիքի մեջ են, նրանք առանձնացված են իրենց ծնողներից․․․ Սիրուշո

Սիրուշոն Արգենտինայում հյուրընկալվել է «Յունիսեֆ»-ի գրասենյակում: Երգչուհին այցի շրջանակում խոսել է Արցախի շրջափակումից եւ այդ հարցում «Յունիսեֆ»-ի ցանկալի աջակցության կարեւորությունից․

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ խոսել այն մասին, որ Արցախում երեխաները շրջափակման մեջ են։ Ցանկացած բան, որը կնպաստի այս թեմայի տարածմանը, մեծ աջակցություն կլինի մեզ համար։ Այս երեխաները շատ մեծ կարիքի մեջ են, նրանք առանձնացված են իրենց ծնողներից։ «Յունիսեֆ»-ի աջակցությունը մեծ նշանակություն կունենա եւ շատ կարեւոր կլինի մեզ համար»,-Instagram-ում հրապարակած իր տեսանյութում նշում է երգչուհին։ «Յուրաքանչյուրս մեր հերթին պետք է անենք այն, ինչ կարող ենք…»,-հրապարակմանը կից գրել է Սիրուշոն։

Հիշեցնենք, որ երգչուհին Արգենտինայում մասնակցել է Պարագվայի անկախության օրվան նվիրված միջոցառմանը, նաեւ հանդիպումներ ունեցել տեղի հայկական համայնքի հետ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Понравилась статья? Поделиться с друзьями: