Արա Մարտիրոսյանը համերգի ժամանակ Հայկոյի երգը կատարելիս հուզվել է. հոտնկայս ծափերը երկար ժամանակ չեն դադարել (տեսանյութ)

starnews.am— ը գրում է

Երգիչ Արա Մարտիրոսյանը երեկ՝ դեկտեմբերի 5-ին, մենահամերգով է հանդես եկել: Նա մի շարք երգեր է ներկայացրել,  ինչպես նաև Հայկոյի հիշատակին նվիրված կատարել է Հայկոյի՝ «Խոսքեր չկան» երգը:

Ելույթի ավարտին Արան չի կարողացել զսպել հուզմունքը:

Հանդիսատեսը երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էր:

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին: Բժիշկներն օրեր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, սակայն նրանց չհաջողվեց փրկել սիրված երգչի կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: