Ասում են` կեղծել եմ ամուսնությունս, թե ոչ մի ամուսին էլ չունեմ. Սոնա Շահգելդյանը՝ ողջ ճշմարտության մասին

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա անդրադարձել է իր անվան շուրջ հյուսվող բամբասանքներին, նշել, որ եղել են մտերիմ մարդիկ, որոք իրեն հիասթափեցրել են, եւ որոնց անհետ ջնջել է իր կյանքից:

Երգչուհին խոսել է նաեւ իր բնավորության անտանելի գծերից եւ առավելություններից: Նա խոստովանել է, որ շուտ է բռնկվում, բայց կյանքը սովորեցրել է ավելի թեթեւ նայել ինչ-ինչ հարցերի: -Սոնա՛, օրվա ո՞ր ժամին եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում: -Օրվա երկրորդ կեսին, ավելի կնոկրետ՝ երեկոյան, ավելի լավ եմ զգում:

-Երբ տրամադրություն չեք ունենում, ո՞վ կարող է Ձեզ սփոփել: -Միայն իմ բալիկը, բայց ասեմ, որ սովորաբար, երբ տրամադրություն չեմ ունենում, ցույց չեմ տալիս դա: -Շատ հարազատ մարդիկ երբեւէ հիասթափեցրե՞լ են Ձեզ:

-Այո, եղել են այդպիսի մարդիկ: Ես ուղղակի ջնջել եմ նրանց իմ կյանքից: -Կյանքի այս էտապում ինչի՞ց եք վախենում: -Երեւի ոչ մի բանից.ինձ ուժեղ մարդ եմ համարում:

Բայց, այնուամենայնիվ, պատերազմներից ու հարազատ մարդկանց կորստից վախենում եմ: -Ունե՞ք այնպիսի մի տաղանդ, որի մասին քչերը գիտեն:

-Այո,ես շատ լավ եմ խաղում ֆուտբոլ: Հորեղբայրս ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է,այնպես որ, ունակություններս նրանից եմ ժառանգել: Եթե երգչուհի չդառնայի, գուցե եւ ֆուտբոլիստ լինեի: -Ձեր անձի շուրջ հյուսված ամենազվարճալի բամբասանքը, որ երբեւէ լսել եք:

-Ասում են, թե կեղծել եմ ամուսնությունս, թե ոչ մի ամուսին էլ չունեմ, բայց ես կարող եմ ասել, որ դա սուտ է, ես ամուսնացած եմ, երջանիկ եմ: Պարզապես չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել: Հարզատներս գիտեն իմ կյանքի մանրամասները, այդքանն ինձ բավական է: -Շարունակե՛ք միտքը. «Եթե ուզում ես հաղթել թշնամուդ…»:

-Պետք է արհամարհես նրան: -Ձեզ միշտ հետաքրքրել են տղամարդիկ, որոնք… -Տղամարդու իմ իդեալն այսօր կողքիս է՝ ազնիվ, խելացի տեսակ: Ես հենց այդպիսին եմ նրան պատկերացրել:

-Ո՞րն է Ձեր բնավորության ամենալավ գիծը: -Չեմ ուզում ինձ գովել, բայց նվիրվող եմ, անկեղծ, նաեւունակ եմ մտածածս ասել մարդկանց երեսին: -Իսկ ո՞րն է Ձեր բնավորության ամենաանտանելի գիծը:

-Շուտ եմ բռնկվում,թեպետ հիմա շատ բան է փոխվել իմ մեջ:

-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ մարդը փոխվու՞մ է:

-Ոչ, բայց կարող է կատարելագործվել: Ամեն մարդ պետք է մշտապես աշխատի ինքն իր վրա, ուղղի սխալները:

-Կյանքը Ձեզ սովորեցրել է… -Միայնակ անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ սովորեցի կյանքին թեթեւ նայել, թեպետ էմոցիոնալ մարդ եմ, եւ դա միշտ չէ, որ ստացվում է:

-Ո՞րն է Ձեր սիրելի մուլտֆիլմը:

-«Գտնված երազը»: Առհասարակ, հայկական արտադրության բոլոր մուլտֆիլմերը սիրում եմ:

-Ինչպիսի՞ մարդիկ են Ձեզ վանում:

-Շահամոլ, այսպես ասած՝ «փողի մեռած», քծնող մարդկանցից կիլոմետրերով հեռու եմ մնում:

-Ո՞վ է Ձեր անփոխարինելի ընկերը:

-Մայրս, իհարկե նաեւ ամուսինս: Ես չեմ ընդունում, երբ ամուսնանում են զուտ ամուսնանալու կամ երեխա ունենալու համար.քո կեսը պետք է նաեւ լավագույն ընկերդ լինի: -Ձեզ հավատացյալ մարդ համարո՞ւմ եք:

-Ես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, իսկական քրիստոնյա եմ ինձ համարում:

-Գիտեմ, որ շներ շատ եք սիրում, բացի շնից՝ ի՞նչ կենդանի կպահեիք:

-Թութակ էլ եմ սիրում: Ես թափառող շներին կերակրել եմ դեռ մանկուց: Մինչեւ հիմա էլ այդ սովորությունը ունեմ:

-Նշեք մի երազանք, որն արդեն կատարվել է, եւ մի երազանք, որ դեռ չի կատարվել:

-Ես երազանքներ չունեմ, ունեմ նպատակներ, որոնց հասնում եմ իմ կամքով եւ աշխատասիրությամբ: Ամեն դեպքում, շատ կցանկանամ, որ պատերազմներ այլեւս չլինեն, եւ մեր զինվորներն էլ անփորձանք ծառայեն ու վերադառնան իրենց տներ:

Անի Անտոնյան

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: