«Առաջին կին վարչապետն եմ լինելու»․ Անի Քոչարը վերադառնում է քաղաքականություն

Գրող և լրագրող Անի Քոչարը հյուրընկալվել էր No ֆիլտր հաղորդմանը։ Զրույցին հետևել է StarNews-ը՝ առանձնացնելով քաղաքականությանը նրա հնարավոր վերադարձին վերաբերող հատվածը։

Հարցին՝ արդյոք ճիշտ են այն լուրերը, թե նա մտադիր է վերադառնալ քաղաքականություն, Անի Քոչարը պատասխանել է, որ իրականում երբեք քաղաքականությունից չի հեռացել, որ այժմ խոսվի «վերադառնալու» մասին։ Նրա խոսքով՝ պարզապես մի փուլում հանգամանքները այնպես են դասավորվել, որ ստիպված է եղել ապրել Հայաստանից դուրս։

Քոչարը նաև նշել է, որ այդ տարիներին դարձել է մայրիկ, ինչի պատճառով ևս որոշ ժամանակ չի կարողացել շարունակել ակտիվ գործունեությունը նույն ձևաչափով։ Սակայն, ինչպես ինքն է ընդգծել, այդ տարիներին էլ շարունակել է ակտիվ հասարակական գործունեություն ծավալել։

Զրույցի ընթացքում նա բացահայտել է նաև, որ առաջարկ ունի մասնակցելու առաջիկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին։ Անի Քոչարը հույս է հայտնել, որ ապագայում կարող է իր գործունեությունը ծավալել օրենսդիր մարմնում՝ որպես պատգամավոր։

Խոսելով քաղաքականության մասին՝ նա նշել է, որ կցանկանար Հայաստանում տեսնել նաև կին ղեկավար։ Ավելին՝ կատակով խոստովանել է, որ երբեմն տանը կատակում է՝ ասելով, թե ինքն է լինելու «Հայաստանի առաջին կին վարչապետը»։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: