«Առաջին անգամ եմ լսում, որ ամուսնանում է, ինձ չի հետաքրքրում, ի՞նչ տարբերություն Լիլիթը, թե՞ մեր հարևանի աղջիկը». Ալեքսանդր Բաբասյանն արձաքանքում է Լիլիթի ամուսնության փաստին

«Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում, չի էլ հետաքրքրում ինձ…Կոնկրետ ինձ չի հետաքրքրում, ի՞նչ տարբերություն Լիլիթը, թե՞ մեր հարևանի աղջիկը»,-այս մասին Starnews-ին ասաց դերասան Ալեքսանդր Բաբասյանը՝ անդրադառնալով նախկին կնոջ՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանի նոր սիրելի ունենալու փաստին:

Մեր այն հարցին, որ այդ դեպքում ինչպիսի՞նն են իր որդու և տվյալ տղամարդու հարաբերությունները, Ալեքսանդրն ասաց հետևյալը.

«Տղամարդ չեմ ճանաչում, իմ տղայի միակ հարաբերությունները որպես տղամարդու ինձ հետ են, ես էլ պետք է լինեմ, ուրիշ ձև չի կարող լինել»:
Հավելենք, որ Լիլիթը Starnews-ի հետ ունեցած բացառիկ զրույցում հաստատել էր, որ լուսանկարի տղամարդն իր սիրելին է, ապա նշել էր, որ ամեն բան լուրջ է.
«Ես այն մարդկանցից եմ, որ եթե հարաբերություն եմ ունենում, ապա դա միայն լուրջ է լինում, այլ ձևով չեմ կարող: Եթե ես հարաբերությունների մեջ եմ, ապա դա միայն այն բանի համար է, որ ես ընտանիք կազմեմ»,-նշել էր նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Starnews-ի աչքից չէր վրիպել, որ Լիլիթն Իսնտագրամի սթորի բաժնում տղամարդու հետ մտերմիկ լուսանկար էր հրապարակել, որից կարելի է եզրակացնել, որ տվյալ տղամարդն իր սիրելին է:
<

Понравилась статья? Поделиться с друзьями: