Պարուհի, բլոգեր Սոֆի Դեւոյանն օրերս ինստագրամյան հարց ու պատասխան է կազմակերպել:
Նա նախ ակնարկել էր, որ բաժանվել է սիրելիից, ով գտնվում է ԱՄՆ-ում:
Սոֆին նշել էր, որ այս փուլում մտազբաղ է:

Նա նաեւ հետեւյալ գրառումն էր տեղադրել իր էջում:

«Ոչինչ, ապրում եմ: Առանց քեզ կարողացա ապրել»:
Ավելի ուշ Սոֆին հերքել էր իրենց բաժանումը՝ նշելով, որ շատ դժվար է տրվում հեռավորությունը:

Սոֆին խոստովանել էր, որ շատ էր ցանկանում, որ սիրելին իր կողքին լիներ իր ծննդյան օրը: