Առանձնանալու որոշումը ես եմ կայացրել. Անդրանիկ Հարությունյանը`Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին

Starnews.am-ը գրում է.

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը Անդրանիկ Հարություննյանն էր։

StarNews-ը հետևել է զրույցին: Դերասանը բավական էմոցիոնալ ու անկեղծ էր զրույցի ընթացքում։

Անդրանիկը խոսել է ամենաքննարկված հարցի շուրջ. այն է ՝ Ռաֆայել Երանոսյանի և իր այլև չհամագործակցելու և չշփվելու մասին։

«Ես չեմ սիրում «մենակով փողը շատա մնում» արտահայտությունը, միայն Ռաֆոյի մասին չի խոսքը, առհասարակ, ես սիրում եմ, որ մարդիկ մտածեն իրենց շրջապատի մասին էլ, միայն՝ ինձ, ես, իմը-իմը դա սխալ է։

Ստացվում ա, որ մարդիկ իրար հետ 100 տարվա ընկերները, որոնք իրար հետ 0-ից քրտնաջան աշխատանքով, 10 դրամ չունենալով հասել են ինչ որ բանի, հետո էդ ընկերներից մեկը որոշում ա, որ մենակով փոխը շատ ա մնում ու առանձնանում ա»։

Անդոն նաև խոսեց այս շրջանում իրենց հարաբերությունների մասին։

«Հիմա մենք չենք շփվում, բայց ես իրեն վերջին անգամ տեսել եմ իր ավտովթարից հետո, փաթաթվել եմ, պաչել եմ հարցրել եմ ոնց ա, էդ օրն իրա ներկայացումն էր շնորհավորել եմ, այսինքն կռվի առիթ չկա՝ ինքն անում ա ներկայացումներ, իսկ ես՝ որպես պրոդյուսոր անում եմ սիթքոմեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Понравилась статья? Поделиться с друзьями: