Դերասանուհի Աննա Մանուչարյան վերջին շրջանում չի թաքցնում, որ ամուսնացած է:

Նա օրերս ցուցադրել է իր շքեշ մատանին:

Հավելենք, որ չնայած դրան՝ Աննան այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս:
Հավելենք, որ դերասանուհին տևական ժամանակ է, ինչ չի երևում հեռուստաէկրաններին:
Չնայած դրան՝ Աննան շարունակում է հանդես գալ ներկայացումներում:
Ըստ լուրերի՝ հեռուստաէկրաններին չերեւալն էլ պայմանավորված է ամուսնու ցանկությամբ:
Թե ով է դերասանուհու ամուսինը, հայտնի չէ: Աննան նաև սեփական գեղեցկության սրահն ունի և այս շրջանում ակտիվորեն զբաղվում է դրա աշխատանքներով:

Հավելենք, որ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Աննան անկեղծ խոստովանում էր, որ իր անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի եղել:
Դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է ամուսնացել:
20 տարեկանում Աննան արդեն ուներ դուստր՝ Արփին, ով առավել հայտնի դարձավ Մալենա անունով: Նա այս տարվա Եվրատեսիլի հաղթողն է: