Անհնար է չհուզվելը։ Գայանե Ասլամազյանը հրապարակել է մահացած եղբոր լուսանկարը և հուզիչ գրառում արել

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Գայանե Ասլամազյանի կյանքում ողբերգություն է տեղի ունեցել: Օրերս մահացել է նրա եղբայրը:

Ամերիկաբնակ հաղորդավարուհին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել եղբոր հետ ու գրել. «2020-2021, ես ատում եմ քեզ:  Իմ կյանքում առանձնահատուկ… Իմ ընկեր… իմ եղբայր.. իմ հարազատ….. Աշխարհս այլևս ամբողջական չի…

Լույսերի մեջ մնաս …. Մի կարևոր լույս մարեց իմ կյանքում….. հերթով մարում եք…..»:

Գայանեի եղբայրը մահացել է կորոնավիրուսից:

Հավելենք, որ վերջին տարիներին Գայանե Ասլամազյանն ապրում է ԱՄՆ-ում, նրա կյանքում մեկը մյուսին հաջորդում են փորձություններ, նա աղմկահարույց բաժանում էր ունեցել: Նախկին ամուսինը կալանավայրում է:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: