Անդրեն ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երգ է ներկայացրել

Երգիչ Անդրեն ներկայացրել է Հայոց ցեղսապանության զոհերի հիշատակին նվիրված երգը: Այն կոչվում է «Հայաստանս»: Խոսքերի ու երաժշտության հեղինակը Սուրեն Կնյազյանն է:

Երգիչը նաեւ գրառում է կատարել.

«Ճանաչել, որ դատապարտվի, դատապարտել, որ այլեւս երբեք աշխարհի ոչ մի անկյունում չկրկնվի… Հայաստանս ու հայս չկոտրվեցին երբեք, որ արդարություն հաստատեն աշխարհում, որ վրեժխնդիր լինեն հավերժ գոյությամբ…

«Հայաստանս» երգը հենց նման հայի ու նման հայրենիքի մասին է»,- գրել է նա:

Անդրեն նաեւ օգտագործել է «1915», «Հայոց ցեղասպանություն», «Այլեւս երբեք» հեշթեգերը:

info-arm.com

Понравилась статья? Поделиться с друзьями: