«Այս տարի մեր նոր տարին ոչ թե 31-ին էր ու Երեւանում, այլ Հունվարի 8-ին ու Գորիսում» Գարիկ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Երաժիշտ, դերասան եւ հաղորդավար Գարիկ Պապոյանն «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում տեսանյութ է հրապարակել Գորիսում արցախցի երեխաների համար ունեցած ելույթից։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Garik Papoyan (@garikpapoyan)

Տեսանյութում երաժիշտը նշում է, որ Գորիսում մնացած արցախցի երեխաներին խոստացել են այցելել եւ ընթրել նրանց հետ։ Գարիկն ու Սոնա Ռուբենյանը այցելել են փոքրիկներին, նրանց հետ ընթրել են, ապա երգի երեկո են կազմակերպել, որին ակտիվ մասնակցել են երեխաները՝ միանալով երաժիշտների ելույթներին եւ պարելով նրանց հետ։ Միջոցառման ընթացքում հնչել են նաեւ Արցախին նվիրված մի շարք երգեր։

«Այս տարի մեր նոր տարին ոչ թե 31-ին էր ու Երեւանում, այլ Հունվարի 8-ին ու Գորիսում», — հրապարակումը մակագրել է Գարիկը։

 

Հիշեցնենք, որ արդեն 29 օր է, ինչ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից, իբր բնապահպանական դրդապաճառներով, ինչը լուրջ հումանիտար աղետի սկիզբ է դրել Արցախում։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: