Այսօր սիրված երգիչ Սոնա Ռուբենյանի հարսանիքն է. Առաջին լուսանկարներն ու տեսանյութը

Նշենք, որ Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակներում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում (1999), որտեղ ուսանել է Վարդուհի Վարդանյանի մոտ։ 2000 թվականին նա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, իսկ 2001 թվականին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժին։

2010 թվականին ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժին, սովորել է Մարտին Վարդազարյանի դասարանում։ Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի ու նրա սիրելիի՝ Էմիլի հարսանիքն է։ Այս մասին հայտնի է դարձել օրերս, երբ Սոնայի համար նախահարսանեկան խնջույք էր կազմակերպվել։

Երգչուհու հարսանեկան արարողությունից առաջին լուսանկարները հրապարակել է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը։ Սոնան գեղեցիկ ու շքեզ հարսանեկան զգեստ է ընտրել, որը համադրել է գլխազարդի եւ ականջօղերի հետ։ Հիշեցնենք, որ զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անսպասելի ամուսնության առաջարկություն է արել։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: