Այսօր «Կյանք ու կռիվ» ֆիլմից լսարանին հայտնի Էլեն Սարգսյանի հարսանիքն է

Այսօր ֆոտոմոդել Էլեն Սարգսյանի հարսանիքն է, ով լսարանին հայտնի դարձավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում խուլ ու համր Սոֆիի դերակատարմամբ։

Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել Էլենի հետ և գրել. «Շնորհավոր արև ջան, անսահման երջանիկ եղիր»։

Սոնան նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ Էլենը հարսի պարն է պարում «Կանչում եմ, արի, արի» ժողովրդական երգի ներքո։

Հիշեցնենք, որ Էլենն ու ընտրյալը՝ Վահանը, նշանադրվել էին նախորդ տարվա ամռանը։ Tert.am Life-ի հետ զրույցում Էլենն ասել էր, որ սիրելիի հետ ծանոթացել են աշխատավայրում և բոլորին խորհուրդ տվել սիրահարված լինել իրենց սիրելիին, կյանքին, մարդկանց, աշխատանքին, հայրենիքին, աշխարհին, քանի որ այդպես ապրելն ավելի հեշտ է։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: