Այսօր երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի հարսանիքն է: Քրիստինան հարսի զգեստով տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և շնորհակալություն հայտնել հեքիաթային դիզայնի համար։
Իր հերթին՝ դիզայներական էջը սեր և երջանկություն է մաղթել Քրիստինային։
«Սթորի» բաժնում հրապարակված տեսանյութին կից էլ Քրիստինան գրել է՝ «Հարսանիքի օր»:
Երեկ երեկոյան ևս նա անձնական բնույթի հրապարակում էր արել՝ լուսանկարում ձեռքին մատանի էր
