Այլևս չեմ նկարահանվելու սերիալներում. Սարգիս Գրիգորյանն առաջին անգամ՝ իր կտրուկ որոշման մասին

Սարգիս Գրիգորյանն այլևս չի նկարահանվելու սերիալներում. այս մասին առաջին անգամ դերասանը հայտնեց Asekose.am-ին՝ նշելով, որ սա իր համար սկզբունք է:

«Այս պահին որոշումս հստակ է, չեմ ցանկանում նկարահանվել երկար սերիալներում, այլ հարց են կարճ նովելները:

Այսինքն՝ հեռուստադիտողն ինձ կարող է տեսնել 20-25 մասից բաղկացած սերիալներում, եթե, իհարկե, նման առաջարկներ լինեն»:

Սարգիսի խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  այս պահին կենտրոնացած է ներկայացումով, գեղարվեստական ֆիլմերով, իսկ դրանք շատ ժամանակատար են:

«Ա.Կ.Ա.» ֆիլմի պրեմիերան, որում հանդես էի գալիս որպես գլխավոր դերակատար և պրոդյուսեր: Ի դեպ,  որգեգրել եմ քաղաքականություն, ըստ որի՝ պետք է վերադառնամ տուն, այսինքն՝ թատրոն, ինչն էլ այս պահին անում եմ: Ապրիլի 2-ին հանդիսատեսի դատին եմ հանձնելու «Անմահների երկիրը» ներկայացումը, ինչին մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ:

Սա կյանքի և մահվան սահմանագծում հայտնված և իսկական ընկերություն անող տղամարդկանց մասին է, հայրենիքի մասին է: Հենց այս գաղափարներն են ընկած Էդուարդ Զորիկյանի կողմից հեղինակած պիեսի հիմքում:

Ահմաբեր սպասում եմ պրեմիերային, որին ներկա են գտնվելու մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն բանակաշինության գործում, ինչպես նաև քառօրյա պատերազմի հերոսները,  նաև զոհված հերոսների մայրերը»:

На данном изображении может находиться: Sargis Grigoryan, текст

Նշենք, որ «Անմահների երկիրը» ներկայացման բեմադրիչը Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Դավիթ Հարությունյանն է, իսկ որպես դերասաններ հանդես են գալիս Գեորգի Հովակիմյան Հայկ Սարգսյանը, Իշխան Ղարիբյանը, Աշոտ Հակոբյանը և Հովհաննես Հաջինյանը:

Ի դեպ, «Անմահների երկիրը» հանդիսատեսը կարող է դիտել ապրիլի 2-ին, 6-ին, 7-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում:

asekose.am

Понравилась статья? Поделиться с друзьями: