Արդեն հայտնել ենք, որ երեկ սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ծննդյան տարեդարձն էր: Երգիչը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել իր ծննդյան առթիվ:
Տիգրան Ասատրյանի որդին`Արամը, ևս շնորհավորել է հորեղբորը՝ ինստագրամյան էջում Արտաշ Ասատրյանի հետ համատեղ լուսանկարներ հրապարակելով:
«Happy birthday»,- կից գրել է Արամը:

Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք Արտաշի ավագ դստեր շնորհավորանքը հայրիկին:
Սյուզին հրապարակել էր իր հարսանիքից մի քանի կադր ու գրել հետևյալը.
«13-ը բախտավոր թիվ է, մենք բախտավոր ենք, որ քեզ ունենք»,-գրել էր երգչի դուստրը:
