@wargonzo հայտարարություն է տարածել․ Իսկապես, պատերազմի սկզբում եղել է տհաճ իրավիճակ՝ կապված Պուտինի ընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ մեր հրապարակման հետ

@wargonzo հայտարարություն է տարածել․

Մենք @wargonzo նախագծում վերջ ենք դնում Արցախից մեզ դուրս հանելու մասին պատմությանը:
1. Մենք ռազմական թղթակիցներ ենք, մեր նախագիծն աշխատում է նախ առաջնագծում, ներքաղաքական իրադրությունն ու ինտրիգները մեզ չեն հետաքրքրում, դա մեր ուղղվածությունը չէ եւ այդպիսի խաղերում մենք ներգրավված չենք:

2. Արամ Գաբրիելյանովը @Aramcaramba ժամանակին կանգնած է եղել @wargonzo նախագծի ստեղծման ակունքներում, նա մեր ուսուցիչն է մասնագիտության մեր եւ կյանքում: Ներկայում մենք աշխատում ենք տարբեր կազմակերպություններում, սակայն շարունակում ենք մարդկային շփումն անկախ մեր հայացքներից:

3. Իսկապես, պատերազմի սկզբում եղել է տհաճ իրավիճակ՝ կապված Պուտինի ընկերոջ՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ մեր հրապարակման հետ: Հրապարակումը որոշակի արձագանք էր առաջացրել հայկական տիրույթում, որը համակարգում է մամուլի աշխատանքը: Առանձին մարդկանցից մենք ստացել ենք ազդակներ, որ Արցախում մեր աշխատանքը կարող է խնդիրներ ունենալ, եթե մենք գոնե մասնակի չհերքենք այդ տեղեկատվությունը: Մենք հրաժարվել ենք դա անել, բայց նախապատրաստել ենք գրառում, որ չենք զբաղվում քաղաքականությամբ եւ քաղաքական խաղերով:

Որից հետո մեր հանդեպ առանձին անձանց պահանջները հանվել էին: Մենք չենք համարում, որ նրբանկատ է անվանել նրանց ազգանունները, որոնք մեզ հետ նմանօրինակ զրույցներ են վարել:

4. Վահրամ Պողոսյանն իսկապես զանգահարել է @wargonzo նախագծի ղեկավարին եւ խնդրել արձագանքել Սոլովյովի եթերին: Սեմյոն Պեգովը պատասխանել է, որ նախ կդիտի եթերը, այնուհետեւ կարձագանքի: Մենք @wargonzo նախագծում չենք տալիս գնահատական հայտարարություններին, քանի դեռ չենք ուսումնասիրել դրանք: Սոլովյովի եթերում խոսքը վերաբերում է Գաբրիելյանովի ու Պողոսյանի հեռախոսազրույցին: Դրա ընդարձակ բովանդակությունը մենք չենք կարող իմանալ: Ուստի չենք մեկնաբանի:

5. @wargonzo նախագիծը մեկնել է Արցախից միայն այն պատճառով, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Մենք ունենք աշխատանք այլ թ եժ կետերում: Բայց մենք պարտադիր կվերադառնանք Ստեփանակերտ առաջիկայում: Ոչ մեկը չի կարող արգելել մեզ վերադառնալ եւ ոչ մեկը դուրս չի հրավիրել:

6. Մեր տվյալները Շուշիում հրետակ ոծության մասին ոչ միշտ են համընկել Արցախի կառավարության պաշտոնական հայտարարությունների հետ, ինչի մասին մենք տեղեկացրել ենք մեր հետեւորդներին: Մենք նաեւ պատրաստ ենք երաշխավորել դրանց հավաստիությունը ցանկացած պաշտոնական անձի առաջ:

7. Եւ վերջապես մենք նույնպես չենք համարում, որ ճիշտ է միտումը, որը ստեղծվել է հասարակությունում՝ բարդել տեղի ունեցած ողբերգությունը բացառապես այն տղաների վրա, որոնք պայ քարել են ռազմադաշտում: Մենք @wargonzo նախագծում այդ առաջնագծում տեսել ենք տարբեր երեւույթներ եւ տարբեր մարդկանց: Այո, կային նաեւ նահանջողներ:

Սակայն տասնյակ ավելի շատ էին մարդիկ, որոնք մինչեւ վերջ անձնազո հաբար պայքարում էին անհավասար պայմաններում: Եւ այդ մարդիկ սպասել են պատերազմից ցանկացած ելք, բայց ոչ նահանջի հրաման: Սեւացնել նրանց անուններն ու ճակատագրերը՝ հան ցագործություն է:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: