

ՌԴ Ռոստովի մարզում իրավապահները Raffaello ապրանքանիշի կեղծ կոնֆետների արտադրության ընդհատակյա արտադրամաս են բացահայտել: Իրավապահ մարմինների աշխատակիցները Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանում ձերբակալել են կոնֆետների անօրինական արտադրմամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամներին: Կեղծ քաղցրավենիքի արտադրությունը հանցագործներն իրականացրել են Կալինին ֆերայում: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը: Նախնական տեղեկություններով՝ քաղցրավենիքի անօրինական արտադրության գործում ներգրավված են եղել Հայաստանի 19 քաղաքացի, որոնք անօրինական բնակություն են հաստատել Ռուսաստանում: