9-ամյա աղջիկը խաղի ժամանակ պատահաբար դանակահարել է 6-ամյա եղբորը. երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ռուսաստանի Կուբան քաղաքի Տիմաշևսկի շրջանի բակերից մեկում ողբերգություն է տեղի ունեցել. այնտեղ 6-ամյա երեխա է մահացել: Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ վկայակաչոլեվ ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի գծով վարչության հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին:

Կատարվածի առնչությամբ ներկա պահին հետաքննություն է տեղի ունենում՝ «մանկահասակի սպանության» հոդվածով: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ տղան բակում է գտնվել իր 9-ամյա քրոջ հետ: Նրանք միասին բռնոցի են խաղացել: Միևնույն ժամանակ աղջկա ձեռքին դանակ է եղել: Երբ նա վազելիս է եղել, սայթաքել է և ընկել մեջքի վրա, իսկ դանակով ձեռքը, հավանաբար, ինքնաբերաբար առաջ է պարզել: Եղբայրը նույնպես սայթաքել է և քրոջ հետևից ընկել ուղիղ դանակի վրա:

Տան մոտակայքում գտնվող մայրը լսել է որդու ճիչը, վազել է նրա մոտ և սրտի շրջանում ծակած վերք նկատել: Նա շտապ օգնություն է կանչել և ամուսնու հետ միասին երեխային մեքենայով տարել բժիշկներին ընդառաջ՝ ժամանակ շահելու համար: Սակայն տղան, այնուամենայնիվ մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями: