Երեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ․ փետրվարի 13-ին կողաշրջվել է Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան։ Զինվորները ծանր վիճակում տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Պաշտպանության նախարարությունից հաստատեցին լուրը՝ տեղեկացնելով, որ 6 զինծառայող տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ․ «Նրանց վիճակը բավարար է, ոչ մի լուրջ խնդիր չկա»,- փոխանցեցին նախարարությունից։
Նշենք, որ մեքենայում ժամկետային զինծառայողներ են եղել։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:
Աղբյուր՝ ԼՈՒՐԵՐ․com