44 հազար դոլար նվեր, 3 բնակարան, 85 հազար դոլար … Ծառուկյանը՝ որպես բարգվաճման ուղիղ ճանապա՞րհ

Մի քանի   տասնյակ մլրդ դրամի հարկեր թաքցնելու մեջ մեղադրվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հավատարմության գրավոր երդում տված Նաիրա Զոհրաբյանը, որի գլխավորությամբ ԲՀԿ-ականները, անտեսելով կորոնավիրուսի տարածման հանրային վտանգը, երեկ հավաքվել էին ԱԱԾ-ի մոտ, իսկ ԲՀԿ կին պատգամավորները փակել էին Խանջյան փողոցը և պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պարզվում է՝ բավական բարգավաճել է ԲՀԿ-ական դառնալուց հետո: Թերևս սա է նաև պատճառը, որ նա խիստ անհանգստացած է Գագիկ Ծառուկյանի ձերբակալման հեռանկարով:Նաիրա Զոհրաբյանի հայտարարագրերը ուսումնասիրելով, պարզում ենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր դառնալուց հետո տիկին Զոհրաբյանը, կարելի է ասել, սրընթաց հարստացել է:

Այսպես. ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2011 թ-ի հայտարարագրով ընդամենը 3.4 մլն դրամ եկամուտ է ունեցել ԱԺ աշխատավարձից: Իսկ ահա 2012 թ պատգամավորի պաշտոնը ստանձնելու առթիվ հայտարարագրով արդեն Նաիրա Զոհրաբյանը 3 բնակարան է հայտարարագրել տարեկան 4.7 մլն դրամ աշխատավարձի եկամուտով: Թոշակառու մոր հետ ապրող պատգամավորը 3 բնակարան ունի՝ 51ք/մ մակերեսով Խաչատրյան փողոցում,72ք/մ մակերեսով Այգեձորում և 74ք/մ մակերեսով Աբովյան փողոցում։ Նաիրա Զոհրաբյանը հաշվառված է Երևան քաղաքի Այգեձոր 76 հասցեում, սակայն բնակվում է Աբովյան 34ա հասցեում։

2014-ին Նաիրա Զոհրաբյանը էլ ավելի է բարգավաճել, չնայած ստացել է ընդամենը տարեկան 5.9 մլն դրամ աշխատավարձ: Նա այդ տարի 44 հազար դոլար նվիրատվություն է ստացել: 56 հազար ԱՄՆ դոլար փոխառություն է տվել: 1700 դոլար փոխառության տոկոս ստացել: Բացի դա՝ 5 մլն դրամ է ունեցել բանկային հաշվին:

Հաջորդ տարի սկսել է նաև եվրոյով փոխառություն տալ՝ 10 144 եվրո փոխառություն է տվել: Իսկ անցյալ տարի ստացել է 11 մլն 286 հազար դրամ աշխատավարձ պետությունից: Բանկում ունեցել է 84.8 հազար դոլար, 180 եվրո, 1,75 մլն դրամ գումար տարբեր բանկերում Մարինե Խառատյան…

kreativinfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: