27-ամյա պացիենը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում. վիճակը եղել է ծայրահեղ ծանր. ԱՆ խոսնակը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հրապարակված տվյալներով, կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով 27-ամյա կին է մահացել:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ ԱԼինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ 27-ամյա պացիենը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Ըստ խոսնակի, կինն Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդ կնոջ առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: