
Արմավիրի մարզի 27-ամյա երիտասարդը նախկին ընկերուհուն պատժելու համար յուղը լցրել է նրա՝ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի անիվների վրա ու փորձել հրկիզել այն։
Դեպքը տեղի է ունեցել Արմավիր մարզի Այգեկ գյուղում։ Երիտասարդը կրակայրիչով այրել է անձեռոցիկները եւ ավտոմեքենան հրկիզման եղանակով ոչնչացնելու դիտավորությամբ տեղադրել դրանք ավտոմեքենայի առջևի ձախակողմյան դռան արանքը և հեռացել։ Բայց միացել է ավտոմեքենայի ձայնաազդանշանային համակարգը, որի շնորհիվ ընկերուհին նկատել է կրակը եւ ջուրը լցնելով այն հանգցրել: Հրկիզման հետևանքով այրվել և վնասվել են ավտոմեքենայի դռների պաստառները, ձախ դռների շրջանակների ռետինե խտարարները, տանիքի պաստառը արևիկներով, միջնամասի կանգնակների վրադիրները, 2 էլեկտրամագնիսական բարձրախոսները՝ պատճառվելով զգալի չափի գույքային վնաս:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արմավիրի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ քրեական գործն ուղարկել դատարան։