19 տարեկանից, պայքարել եմ ռոբիկսերժիկի ավազակապետական ռեժիմի կամայականության դեմ

Քայլ արա մաքրիր Սփյուռքը

Սփյուռքին ևս անհրաժեշտ է Թավշյա հեղափոխություն**

**Այս նյութը գրում եմ որպես շարունակություն եւ արձագանք մի քանի օր առաջ ֆեյսբուքում իմ կողմից տեղադրված փոքր գրությանը* (տեսնել ներքեւում)։ Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ փոքր գրառումս ունեցավ մեծ արձագանք. ինձ ընկերության հայտեր են ուղարկում, քաջալերանքի նամակներ եմ ստանում․․․ ու նաեւ սպառնալիքներ** (տեսնել ներքեւում)։

***

Ես` Ռոբերտ Ատոմի Սարգսյանս, 2003 թվականից՝ 19 տարեկանից, պայքարել եմ ռոբիկսերժիկի ավազակապետական ռեժիմի կամայականության դեմ։ 2007-08-ին ընկերներիս հետ Արտաշատում ստեղծել ենք քաղաքացիական նախաձեռնությունների շտաբ, եւ ես եղել եմ պատասխանատուն։ Մասնակցել եմ 2008 թվականի համաժողովրդական շարժմանը։ Մարտի 1-ից հետո շուրջ մեկ տարի հետապնդվել և հալածվել եմ։ Այդ ամբողջ ընթացքում ինձ ձերբակալել են, խոշտանգել են, սպառնացել են ընտանիքիս անդամներին, անգամ մորս են տարել քաղմաս։

2009-ին ինձ ուղղակի արտաքսել են Հայաստանից, հակառակ նրան, որ ես ընդհանրապես ճամփորդելու փաստաթղթեր չունեի։ Ես չէի ծառայել եւ զինվորական գրքույկ էլ չունեի, ուստի եւ չէի կարող իմ անձնագրում ունենալ արտերկիր մեկնելու հատուկ կնիք, որ այդ օրերին անհրաժետ էր ճամփորդելու համար։ Բայց ԱԱԾ-ն Հայաստանից (Զվարթնոցից) ինձ արտաքսելու համար մատուցեց այդ ծառայությունները։

Բելգիայում որպես քաղաքական ապաստանյալ և այնուհետ երկրի քաղաքացի՝ կյանքս կառուցել եմ բացարձակ զրոյից։ Հայկական միջավայրից գրեթե բոլորովին կտված` երկրի մի հեռավոր քաղաքում կազմեցի իմ հայկական ընտանիքը։

2017 թվականի նոյեմբերին զանգ եմ ստացել ու զանգողը ներկայացել է Արտակ Սերգոյան, ում մինչ օրս ոչ հանդիպել եմ, ոչ ճանաչել։ Նա ասաց, որ խոսում է ինձ անծանոթ հայկական ինչ-որ միության անունից և, որ ցանկանում են մեր քաղաքում ինչ-որ ակումբ ստեղծել։ Պատասխանս եղել է, որ ես չեմ կարող իրենց օգտակար դառնալ, որովհետեւ սարսափելի զբաղված եմ ու գրեթե շփում չունեմ տեղի հայերի հետ։ Արտակ Սերգոյանը, սակայն, ցանկանում էր ինձ հանդիպել և պնդում իր ենթադրյալ ծրագրի մասին։ Սերգոյանից երկրորդ հեռաձայնն եմ ստացել 2018թ․-ի հունվարին։ Խնդրեց, քանի որ ինքը Հայաստանում է, իր գործընկերը ինձ հանդիպի, խորհուրդներ ստանալու համար։ Ասել եմ բարի, ընկերը զանգեց և եկավ իմ վաճառատուն։ Երկու բառ խոսելուց հետո, Արտակ Սերգոյանի ընկերը ներկայացավ որպես ՀՀ ԱԱԾ արտաքին հետախուզության պաշտոնյա և ասաց, որ առաքելություն ունի Բելգիայում գործող ընդդիմադիրներին հետախուզելու։ Ինձ անծանոթ անձերի անուններ էր տալիս և փորձում նրանց մասին տեղեկություններ իմանալ։ Պատասխանեցի, որ ես ամբողջ օրը այս խանութում եմ ու ոչ մի հայի հետ շփում չունեմ։ Մեր խոսակցությունը տևեց կարճ, ընհամենը 10-15 րոպե, որովհետև իր խոսքին, թե ինքը ծառայում է ոչ թե անձերին այլ համակարգին, հաջորդեց իմ պատասխանը, շատ հակիրճ, որ քո ասած համակարգը ծառայում է սաշիկին։

ԱԱԾ հասարակ գործակալին չասացի, որ ես դեռ պատանի-երիտասարդ հասակում իր վարպետներին չեմ ծախվել ու չեմ ծախե՛լ։ ԱԱԾ գործակալի անունը գրելուց առայժմ զերծ կմնամ Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ անվտանգությանը չվնասելու համար միայն, թեև տրամադրության տակ ունեմ հանդիպման բոլոր տեսանյութերն ու նկարները, ինչի մասին նա քաջածանոթ է։

Այս բոլորն ինձ համար անհետաքրքիր և փակված էջ կմնար, եթե ԱԱԾ-ի գործակալին (առանց իմ իմացության) ինձ մոտ ուղարկող՝ Արտակ Սերգոյանի նկարները պատահաբար համացանցում չտեսնեի, որ մի քանի օրվա ընթացքում նա ի՜նչ հմտությամբ է «Գազպրոմի» վարչապետ՝ Կարեն Կարապետյանին գովազդում, զուգահեռ Արթուր Ասատրյանով՝ «Դոն Պիպոյով» հմայված` նրա երդվյալը դառնում և, որ ամենակարևորն է, Էջմիածնում (այս անգամ մորուքով) Թավշյա հղափոխոււթյան «Դուխով» հետևորդը հանդիսանում` մոլորեցնելով հայ երիտասարդներին։

Այդ պատճառով մի քանի օր առաջ, ֆեյբուքյան իմ էջում, Արտակ Սերգոյանի մասին կատարեցի իմ հակիրճ նշումը, որին կարող եք ծանոթանալ ներքեւում։ Նման վտանգի և խաբեության մասին պարզապես չէի կարող չզգուշացնել։ Իմ գրությանը հետևեց սպառնալիքների տեղատարափ ու իմ անձը վարկաբեկելու դատարկ փորձեր:

ՀՀ նոր իշխանություններին է մնում, նախ նկաի առնել Բելգիայից Էջմիածին երկարող այս խաբեությունը, ապա առողջացնել ԱԳՆ և Սփյուռքի նախարարությունները և ԱԱԾ կառույցը, ինչին ականատես ենք վերջին օրերին։

Սփյուռքին նույնպես անհրաժեշտ է Թավշյա հեղափոխություն, մաքրելով ամեն տեսակ սնկային ու պալատական միությունները, փթած ու մշած հին ավանդական (նաեւ ձեւական իբր նոր ստեղծված, բայց հին նեխահոտով) կառույցներն ու մտածելակերպը, որ հայապահպանման փոխարեն հայակործանմամբ են զբաղված։

Հուսամ, որ Նոր Հայաստանի առաջնորդները հավատարիմ կմնան իրենց խոստումներին ու հուսախաբ չեն անի մեր ժողովրդին։ Հուսամ նրանք, ոչ թե եկող ընտրություններով, այլ ապագա տասնամյակնրով կմտահոգվեն:

Իսկ Բելգիայի հայերին մնում է, լինել զգոն, մանավանդ «Եվրոպայի հայերի միություն» (չշփոթել Եվրոպայի հայերի համագումարի հետ) անունով պալատական կազմակերպության նկատմամբ, որի անունով էր ներկայանում տարբեր տերերի ծառայող Արտակ Սերգոյանը։

***

*

Իմ ֆեյսբուքյան հակիրճ գրառումը․ «Ծանոթացեք Artak Sergoyan, ստուկաչ, Բելգիայի ընդդիմադիր հայերի վրա գործ էր տալիս։ Ինձ զանգել ասում ա մարդ գա օգնես ձեր քաղաք համայնք բացենք, էկացողն էլ ներկայանում ա կգբ արտաքին հետախուզությունից։ Ապրիլ 22-ին Բրյուսելում խառնակչության հեղինակ, հրուշ հոպարի հրահանգիչ Բելգիայում եւ այլն։ Հիմա էլ «դուխով»։ Առը հա, կասեր դասականը»։

**

Արտակ Սերգոյանի գործընկերները իմ և իմ ընտանիքին սպառնական գրություններ և հեռախոսազանգեր են ուղղել։ Առայժմ նշում եմ նրանց անունների սկզբնատառերեը (A.J. , R.M․, Մ․Ն. ։ Զգուշացնում եմ, որ ունեմ բոլոր հնարավորությունները, ընդհուպ Բելգիայից նրանց արտաքսումը կազմակրպելը, եթե նշված անձիք կրկնեն իրենց կոպիտ սխալը։ Բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանում և Սփյուռքում փոխվել է հաեցակարգ ու այլևս չի աշխատելու դոնպիպոյական կամ մանվելգրիգորյանական անբարո վարքագիծը։ Հայ ժողովրդին մաղթում եմ երջանկություն, սահմանապահ հերոսնեին` անվտանգ ծառայություն։

Հ.Գ․ Արտակ Սերգոյանի ֆեյսբուքյան էջը

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: