17-ամյա դերասանուհի` Սեդա Շահնազարյանը գիտակցության է եկել. դերասանուհու մայրը մանրամասներ է պատմում

«Սեդայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, ամեն ինչ կարգավորվում է: Գիտակցությունը տեղն է, ամեն ինչ նորմալ է, շնչառության արհեստական ապարատը ներկա պահին միացված է, բայց այդ կողմից էլ ամեն ինչ դեպի լավն է գնում, հույս ունենք` շատ շուտով կլավա»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց պատմել է 17-ամյա դերասանուհի Սեդա Շահնազարյանի մայրը` Լուսինե Յազիչյանը:

«Ներկա պահին մենք չենք հետաքրքրքրվում, մինչև ինքը չկարգավորվի, չենք կարող ասել: Ճիշտ է` նրա գիտակցությունը տեղն է, բայց դեռ չի կարողանում խոսել: Կկարգավորվի, հետո նոր կհասկանանք` ինչ է եղել»,- նշել է դերասանուհու մայրը:

Զրույցի վերջում տիկին Լուսինեն շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել իրենց` բացված հաշվեհամարներին գումար փոխանցելով:

Նշենք, որ դերասանուհի Ելենա Բորիսենկոն, ով առաջիններից էր բարձրաձայնել աղջկա` հիվանդանոցում հայտնվելու մասին լուրը, անդրադառնալով Սեդայի առողջական վիճակի բարելավմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր.  «Սեդան բացեց աչուկները, ժպտաց, ամուր բռնեց ձեռքս, դրանով իսկ հույս ու հավատ նվիրեց բոլորիս։Ուզում եմ եվս մեկ անգամ խորին շնորհակալությունս հայտնել Բժիշկներին և բարի մարդկանց….ՇՆՈՐՀԱԿԱԼ եմ»:

Հիշեցնենք, որ 17-ամյա Սեդա Շահնազարյանը հեռուստադիտողներին հայտնի է «Ուրիշի հոգին» սերիալից եւ «Անուղղելիները» սիթքոմից: Սեդայի` առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում հայտնվելու մասին գրառումներ էին անում նրա գործընկերները`խնդրելով մարդկանց օգնել երիտասարդ աղջկան:

Լիլիթ Նավասարդյան

Աղբյուրը՝ asekose.am

Понравилась статья? Поделиться с друзьями: